Հավանայում ձերբակալվել են Կաստրոյի վարչակարգի հետ ԱՄՆ-ի մերձենալու շուրջ 90 հակառակորդների
ԱՄՆ
Անվտանգության ուժերի աշխատակիցները օգոստոսի 9-ին 90 ակտիվիստների են ձերբակալել Հավանայում ԱՄՆ-ի դեսպանատան մոտ անցկացված բողոքի ակցիայի ընթացքում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Agence France-Presse-ին:
Կուբայի եւ ԱՄՆ-ի միջեւ դիվանագիտական հարաբերությունները, որոնք խզվել են ավելի քան կես դար առաջ, պաշտոնապես վերականգնվել են հուլիսի 20-ին: Նույն այդ օրը Վաշինգտոնում եւ Հավանայում բացվել են դեսպանատներ:
Գործակալության տվյալներով՝ ձերբակալվածների թվում եղել են 50 բողոքավորներ, որոնք պատկանում են կին այլախոհների «Սպիտակազգեստ կանայք» կուբայական ոչ կառավարական կազմակերպությանը: Ակտիվիստներից ոմանց դեմքին եղել են ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի դիմակներ: Կազմակերպության ղեկավար Բերտա Սոլերի խոսքով՝ բոլոր ձերբակալվածներին ազատ են արձակել չորսուկես ժամ անց:
Ինչպես հայտարարել է Սոլերը, Վաշինգտոնը պետք է «Կուբայի կառավարության առջեւ որոշակի պայմաններ դնի, որպեսզի նա դադարի խախտել մարդու իրավունքները»:
«Սպիտակազգեստ կանայք» կազմակերպությունը բողոքում է Կուբայում կառավարող վարչակարգի, իրավապաշտպանների ու այլախոհների հալածանքների դեմ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)