Ըմբիշ Տիգրան Մինասյանը դարձել է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
Սպորտ
Սերբիայի Սուբոտիցա քաղաքում ավարտվեց ըմբշամարտի պատանիների Եվրոպայի առաջնությունը: Այս մասին տեղեկացնում է ըմբշամարտի ֆեդերացիան: Հունահռոմեական ոճի ըմբիշներից պատվո պատվանդանի երրորդ աստիճանին կանգնեց միայն 54 կգ քաշային Տիգրան Մինասյանը: Իսկ ահա ազատ ոճայինները Սուբոտիցայում նվաճեցին երկու ոսկե և մեկ բրոնզե մեդալ:
Տեղեկացնենք նաև, որ օգոստոսի 25-30 Բոսնիա և Հերցեգովինայի Սարաևո քաղաքում կընթանա պատանիների աշխարհի առաջնությունը: Հուսանք, որ ազատ ոճայինները կփորձեն նույնքան հաջող մասնակցել, իսկ հունահռոմեականները՝ բարելավել Եվրոպայի առաջնությունում ցույց տված արդյունքը:


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու