Ավագյանն ու Հովհիկյանը հաղթանակներ են տոնել
Սպորտ
Բուլղարիայի Սամոկով քաղաքում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնության 4-րդ օրը հաղթական է սկսվել հայ բռնցքամարտիկերի համար: Առայժմ ռինգ դուրս եկած մեր երկու մարզիկներն էլ հաղթանակներ են տոնել այն էլ բացարձակ առավելությամբ:
56 կգ քաշային Արամ Ավագյանը իր առաջին մենամարտի առաջին իսկ ռաունդում ստիպել է մրցակցին լքել պայքարը: Ֆինլանդիան ներկայացնող Մաթի Կոտայի հետ մենամարտում Ավագյանի հարվածից հետո պատռվել է ֆին բռնցքամարտիկի ունքը և մրցավարները կանգնեցրել են մենամարտը:
Հաղթանակ է տոնել նաև 75 կգ քաշային Արման Հովհիկյանը, ով առավելության է հասել թուրք Օսման Այդիի նկատմամբ: Ի դեպ սա Հովհիկյանի 2-րդ հաղթանակն էր Եվրոպայի առաջնությունում և այժմ հայ բռնցքամարտիկը ¼ եզրափակչում է:
Քիչ ավելի ուշ իր երկրորդ մենամարտը կանցկացնի նաև 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը, ով կմենամարտի Դանիան ներկայացնող Մանդիլա Պոուլսենի հետ:


Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայություն


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու