Վակուումը կարո՞ղ է փոխել իր վիճակը․ CERN-ը հնարավոր հետք է գտել Ջերմաստիճանը կնվազի մինչև 10 աստիճանով. եղանակը Հայաստանում Volkswagen-ը մեխանիկական փոխանցման տուփը վերադարձնում է Golf GTI-ին Կիևը Ռյուտեին խնդրել է Թրամփի հետ քննարկել «Պատրիոտի» հրթիռների մատակարարումը ՀԷՑ-ն անգամ պետությունից ավելի բարձր վարկանիշ է ունեցել․ սա լավ չէ, բայց իրականությունն է. Վարդեւանյան Ֆրանսիան պահպանել է A+ վարկանիշը, բայց կանխատեսումն արդեն բացասական է Հեռախոսի հետևն էլ էկրան ունի․ HONOR 700-ը վաճառքում է Բունդեսթագն ընդունել է Մերցի բյուջեն․ 210,4 միլիարդ եվրո՝ նոր պարտք ՀՀ նախկին գլխավոր դատախազին մեղադրանք է ներկայացվել Վահրամ Խորխոռունու սպանության վերաբերյալ քրեական վարույթով Թմրակարտելներ և կիբեռսպառնալիքներ․ Ռուբիոյի ուղերձը Տիրանային Սկանդալային բացահայտում․ Սամվել Կարապետյանի նոր գործը նախապես էր ծրագրված, սպասել են հարմար պահի. Վարդեւանյան Իրաքյան նավթի շուրջ վեճը սրվում է․ Թրամփը սատարել է Բաղդադին 

Ադրբեջանցի պատգամավորի բացահայտումները՝ Վահան Մարտիրոսօղլուի «վերադարձը հայրենիք» օպերացիայի մասին

Բլոգոսֆերա

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ադրբեջանցի պատգամավորի բացահայտումները

Ադրբեջանի գործակալ Վ.Մարտիրոսյանի փախուստը' ալիևյան կայքերից մեկին, մեկնաբանել է նաև ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովը և շատ ուշագրավ հայտարարություններ արել:

Ս.Սեիդովին, իբրև թե, բացարձակ չի հետաքրքում սույն վիժվածքի արարքը: Նրան ավելի հետաքրքրում են Հայաստանի լոբբիստները և նրանց հակաադրբեջանական գործունեությունը: Ազերի պատգամավորը մեղադրում է եվրոպացիներին հայերից կաշառք ստանալու և հակաադրբեջանական որոշումներ ընդունելու մեջ: Ս.Սեիդովը բացարձակ չի թաքցնում այն, որ «Վ.Մարտիրոսյան օպերացիան» կազմակերպվեց այն բանից հետո, երբ սեպտեմբերի 11-ին Եվրախորհրդարանը պատժամիջոցներ մտցրեց Ադրբեջանի դեմ, ինչպես նաև վատթարացան Բաքվի հարաբերությունները ԵԱՀԿ-ի հետ: Ազերիները չէին սպասում այսպիսի ապտակ Եվրոպայից, որը հետաքրքրված է նրանց նավթով: Պատահական չէր, որ Բաքվում իր տխրահռչակ «մամլո ասուլիսի» ժամանակ հայերի կողմից կաշառված եվրոպացների մասին բարբաջեց նաև ԴԱՎԱՃԱՆ Վ.Մարտիրոսյանը:

Այսպիսի հայտարարություն չի արել ազերիների կողմից գերեվարված ոչ մի հայ, որոնց Բաքուն պարտադրում էր հանդես գալ հայտարարությամբ, որոնց հեղինակն Ադրբեջանի ԱԱԾ-ն էր: Երկրորդ հետաքրքիր դրվագն այն է, որ ըստ Ս.Սեիդովի' մոտակա ժամանակում ավելի շատ հայեր կանցնեն Ադրբեջան և դրանով «կքանդվի ադրբեջանցիների և հայերի թշնամու արհեստական այն կերպարը, որը ստեղծվել է արտաքին ուժերի կողմից»: Պարզվում է, որ Ադրբեջանում պետական մակարդակով տարվող հայատյացության քաղաքականությունը, ըստ Ս.Սեիդովի' տարվում է արտաքին ուժերի կողմից:

Ս.Սեիդովը մոռանում է, թե ինչպես ոչ վաղ անցյալում Ադրբեջան գերի ընկած 77-ամյա Մամիկոն Խոջոյանին հռչակել էին ԴԻՎԵՐՍԱՆՏ և կտտանքների ենթարկել, ինչի հետևանքով Հայաստան վերադառնալուց հետո, կարճ ժամանակ անց նա մահացավ: Կամ Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանի ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ Բաքվում անցյալ տարվա օգոստոսի 7-ին: Ու սա ընդամենը երկու օրինակ բերեցի, թե ազերիներն ինչպիսի «հյուրընկալությամբ» են ընդունում Բաքվում հայտնված հայերին, որ վերջիններս մահանում են: Ս.Սեիդովի կարծիքով Վ.Մարտիրոսյանն իր մամլո ասուլիսով կարող է ազդել Հայաստանի բնակչության կարծիքի վրա: Այո, ազդեց, բայց ԲԱՑԱՍԱԿԱՆ իմաստով: Վ.Մարտիրոսյանի անգիր արած հակահայկական տեքսետրի ընթերցումը և Ս.Սեիդովի այս հայտարարությունը ևս մեկ անգամ ապացուցում են,որ «ընդդիմադիր» Վ.Մարտիրոսյանը ադրբեջանական գործակալ էր, որը գործեց Բաքվում նստած իր տերերի ցուցումով: Ս.Սեիդովն ուզում է ապացուցել, որ հայերի և ադրբեջանցիները թշնամանքը ԴՐՍԻՑ է հովանավորվում և այն ապացուցելու համար կազմակերպվեց Վ.Մարտիրոսօղլուի «վերադարձը հայրենիք» օպերացիան:

Սակայն Ս.Սեիդովն ամեն ինչ ջուրը լցրեց, երբ չկարողացավ զսպել իր ԿԵՆԴԱՆԱԿԱՆ հայատյացությունը, ասելով. «Երբ հայերը մոտենում են որևէ երկրի բարձրագույն ղեկավարությանը՝ դրանք կործանվում էին: Լինի դա Օսմանյան կայսրությունը, թե ԽՍՀՄ-ը: Հիմա նույնը մենք տեսնում ենք Եվրոպայում...» Ս.Սեիդովն իր այս վերջին բարբաջանքով ամեն ինչ խառնեց: Պարզ չէ, թե հիմա հայերն են կազմաքանդում Եվրոպան, թե՞ Եվրոպան է խառնում հայերին և ազերիներին...»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Վակուումը կարո՞ղ է փոխել իր վիճակը․ CERN-ը հնարավոր հետք է գտելԹուրք երկրպագուները «Բեշիքթաշի» խաղին «շատ կեղտոտ» պաստառներ էին տանում․ Վրաստանի ՆԳ նախարար Ջերմաստիճանը կնվազի մինչև 10 աստիճանով. եղանակը ՀայաստանումVolkswagen-ը մեխանիկական փոխանցման տուփը վերադարձնում է Golf GTI-ինՀորմուզի նեղուցը մնում է Իրանի օպերատիվ վերահսկողության ներքո․ ԻՀՊԿ ռազմածովային ուժեր Կիևը Ռյուտեին խնդրել է Թրամփի հետ քննարկել «Պատրիոտի» հրթիռների մատակարարումըՀԷՑ-ն անգամ պետությունից ավելի բարձր վարկանիշ է ունեցել․ սա լավ չէ, բայց իրականությունն է. ՎարդեւանյանՎրաստանի վարչապետն անդրադարձել է ուժայինների և թուրք երկրպագուների միջև բախումներինՖրանսիան պահպանել է A+ վարկանիշը, բայց կանխատեսումն արդեն բացասական էՌումինիան Գերմանիային խնդրել է ավելի շատ զինվորականներ ուղարկել ՆԱՏՕ-ի արևելյան թև Հեռախոսի հետևն էլ էկրան ունի․ HONOR 700-ը վաճառքում էԲունդեսթագն ընդունել է Մերցի բյուջեն․ 210,4 միլիարդ եվրո՝ նոր պարտքՀՀ նախկին գլխավոր դատախազին մեղադրանք է ներկայացվել Վահրամ Խորխոռունու սպանության վերաբերյալ քրեական վարույթովՊուտինը նոր «Պերմ» ատոմային ստորջրյա հածանավը համաշխարհային նշանակության զենք է անվանել Թմրակարտելներ և կիբեռսպառնալիքներ․ Ռուբիոյի ուղերձը ՏիրանայինՍկանդալային բացահայտում․ Սամվել Կարապետյանի նոր գործը նախապես էր ծրագրված, սպասել են հարմար պահի. ՎարդեւանյանԿարծում եմ՝ Վրաստանը հասկացել է մեր ուղերձը. Թուրքիայի արտգործնախարար Իրաքյան նավթի շուրջ վեճը սրվում է․ Թրամփը սատարել է ԲաղդադինՃապոնիայում 2027 թվականին ավտոմեքենաների նոր ապրանքանիշ կհայտնվի Դժվար պահին ընկերոջ կողքին լինելը բարոյական պարտք է․ Արսեն Հարությունյանն աջակցություն է հայտնել Դավիթ Համբարձումյանին Սլովակիան չի ֆինանսավորի Ուկրաինայի՝ 2027 թվականի նոր վարկը․ ՖիցոԱՄՆ զինված ուժերն Օմանի ծոցում շարքից հանել են ծովային շրջափակումը ճեղքելու փորձ կատարած չորաբեռնանավըՌուսաստանը հզոր միջուկային սուզանավեր կառուցող քիչ երկրներից է․ ՊուտինՄասիսում նախընտրական պաստառներն առավել տեսանելի դարձնելու նպատակով փորձել են ծառեր հատել․ 3 անձ ձերբակալվել էՎրաստանում երկու մարդու են ձերբակալել՝ Ադրբեջանի սահմանով թմրшնյութ տեղափոխելու համար Քուվեյթի հարվածի մեջ կասկածում են Կիևին․ իրանցի նախկին խորհրդականի վարկածըՄահացել է Նյու Յորք նահանգի սենատը գլխավորած առաջին կինը՝ Անդրեա Ստյուարտ-Քազինսը Քալհաթ․ Օմանի կորած նավահանգիստըԱՄՆ-ը խափանել է իրանական շրջափակումը ճեղքելու փորձը․ Թեհրանը չի պատրաստվում զիջել Պապոյանի բանակցությունները՝ փակուղում, Սևանի ռեստորանները՝ վտանգի տակ, աղմկահարույց խուզարկությունՎաշինգտոնի օդանավակայանում «American Airlines»-ի երկու ինքնաթիռներ թևերով դիպել են իրարՊայթյուն–հրդեհ Արզումանյան փողոցով ընթացող «Range Rover»-ում. կա վիրավորՄԱԿ-ը սովի վտանգ է տեսնում Սուդանում և Հարավային Սուդանում Ընտրություններից առաջ՝ ազատազրկում. Իրանի շուրջ լարում, Պուտինի զենքն ու Կիևի վարկըՏարադրամի փոխարժեքները. Նոյեմբերի 28Ռուս սահմանապահների դուրսբերման դեպքում Հայաստանի համար ծանր ժամանակներ կգան. Զատուլին Էկվադորն ընտրություններից առաջ սահմանափակել է մուտքը Կոլումբիայից և ՊերուիցNissan-ն առաջիկա շաբաթներին կներկայացնի նոր սերնդի Terrano-ն Դիզվառելիքի գործարքը կա, բայց ռուսական բեռը դեռ ԱՄՆ չի հասելԵրևանում 12-ամյա աշակերտին ծեծի են ենթարկել 4 դասընկերներըՍանչեսը՝ Մադրիդում, Ֆեյխոոն՝ Սևիլիայում․ Իսպանիան գնում է ընտրություններիԹայվանում ընտրում են քաղաքապետերին և քվեարկում ատոմային էներգիայի հարցովԿիևին 45 միլիարդ եվրո․ ԵՄ 27 երկրներից 24-ն են կողմ նոր վարկինԱնմիջական զրույց և ջերմ ընդունելություն. Էդուարդ Բաբայանը հանդիպել է արցախցիների հետ (տեսանյութ)Հութիների հարձակումները․ Անկարան ու Իսլամաբադը զորակցել են Էր ՌիադինԿիևն առաջարկում է հրադադար Սև ծովում՝ հացահատիկի արտահանման համարՀայաստանն ինքը պետք է որոշի՝ շարունակելո՞ւ է մասնակցել ՀԱՊԿ աշխատանքներին. Գլխավոր քարտուղարՔուվեյթը բողոքի նոտա է հանձնել Իրանին՝ երկու իտալացու մահից հետոԹրամփը հրապարակել է Չինաստանում Պուտինի և Սի Ծինփինի հետ հանդիպումների նոր լուսանկարներՍոբյանին․ Մոսկվայի տարածաշրջանի ուղղությամբ թռել է 462 անօդաչու
Ամենադիտված