Nvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT 4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվել Լեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated Press Տոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում Լատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարները Ռուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր Ավելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվել Ամերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրա Ռուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը «Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել 

Գագիկ Ծառուկյանի և Սամվել Կարապետյանի ջրերն այլևս նույն առվով չեն հոսելու

Վերլուծական

Խորհրդարանական ընտրությունները, որոնց արդյունքներով, փաստացի, դրվեց Հայաստանում հաջորդ իշխանությունների հիմքը, պատմություն դարձան: Միեւնույն ժամանակ՝ քաղաքական հարթությունում վերադասավորումների խմորումները ոչ միայն չեն ավարտվել, այլեւ իշխանության ներսում գոյություն ունեցող տարբեր թեւերի դիրքային պայքար է ընթանում. ոմանք իշխանությունն ամբողջովին վերցնելու հավակնություններ ունեն: Հստակ կարելի է արձանագրել, որ այս պահի դրությամբ՝ ամենաուժեղը Սերժ Սարգսյանի գլխավորած թեւն է: Իրեն բնորոշ հակակշիռների եւ զսպող մեխանիզմների միջոցով՝ երկրի ղեկավարը շախմատային հաշվեկշռված քայլերով իր ազդեցության տակ է պահում ոչ միայն իշխող կուսակցությունը, այլ գրեթե ողջ նորընտիր ԱԺ-ը: 

Հաջորդ ազդեցիկ թեւը գտնվում է ռուսաստանաբնակ միլիարդատեր Սամվել Կարապետյանի ազդեցության տիրույթում, որի՝ այսպես կոչված՝ կառավարիչը վարչապետ Կարեն Կարապետյանն է: Կարապետյան դուետը ռուսաստանյան շրջանակների համակրանքն է վայելում եւ, հետեւաբար, համարվում նրանց ներկայացուցիչները Հայաստանում: Թերեւս այդ հանգամանքով բացատրվեցին վարչապետափոխությունից հետո լայն թափով զարկ տրված կադրային փոփոխությունները. պաշտոններին հրաժեշտ տվեցին անգամ Սերժ Սարգսյանի թիմակիցները, որոնք ինչ-ինչ պատճառներով չէին տեղավորվում բարեփոխումների ծրագրում եւ «սոլիդ» վարչապետի ղեկավարած նույնպիսի կառավարությունում:

Ներիշխանական պայքարի համատեքստում ստեղծվեց Ներդրողների ակումբը՝ Սամվել Կարապետյանի անմիջական ջանքերի գնով: Անշուշտ, տնտեսական դույզն-ինչ ակտիվության՝ դա չհանգեցրեց, բայց ունեցավ շատ ավելի կաևոր էֆեկտ՝ ներքաղաքական լարված պայքարում լուրջ հենարան դարձավ Կարեն Կարապետյանի համար: Չունենալով քաղաքական հենարան, վարչապետը ստեղծեց տնտեսականը: Այսօր Կարապետյանների տանդեմը կատաղի պայքար է մղում սեփական դիրքերը ներքաղաքական դաշտում պահպանելու համար: Ըստ էության, այս պայքարը ծավալվում է կապիտալի տեսքով, որի մյուս կողմում հայաստանյան խոշոր կապիտալն է՝ թերևս, Գագիկ Ծառուկյանի  գլխավորությամբ:

Իրականում՝ Սամվել Կարապետյան-Գագիկ Ծառուկյան հակամարտությունը քողարկված կերպով գոյություն է ունեցել նաև նախկինում: Սամվել Կարապետյանը մշտապես Գագիկ Ծառուկյանի մեջ տեսել է այն մրցակցին, որը կարող է անհաղթահարելի պատնեշ դառնալ Հայատանում ունեցած պլանների համար: Սամվել Կարապետյանը մինչև 2015 թվականի փետրվարը մշտապես գովաբանել է Գագիկ Ծառուկյանի քաղաքական գործունեությունը և բազմաթիվ անգամներ ճաշկերույթների սեղանների շուրջ բոցաշունչ կենացների ժամանակ բարձրաձայնել, որ Հայաստանին պետք է Ծառուկյանի նման ղեկավար: Սակայն, երբ տեղի ունեցավ հայտնի ընդվզումը, և Ծառուկյանը, փաստացի, մեն-մենակ մնաց պետական համակարգի դեմ, Սամվել Կարապետյանը չշտապեց կանգնել նրա կողքին, ինչպես և ԲՀԿ առաջնորդի գրեթե բոլոր քաղաքական գործընկերները և թիմակիցները: Այս դեպքերից հետո էլ Սամվել Կարապետյանը շտապեց Հայաստան և «մեծահոգաբար» հաշտեցրեց հակամարտող կողմերին՝ իրականում ուժեղացնելով սեփական դիրքերը՝ Հայաստանի ներքին քաղաքական բեմահարթակում: Պետք է պարզ լինի մեկ բան. Սամվել Կարապետյանը մինչ օրս Ծառուկյանի մեջ է տեսնում իր այն հիմնական ախոյանին, ով կարող է հակազդել իր ունեցած պլաններին: 

Պայքարի էստաֆետն օրեր առաջ փոխանցվեց Կարեն Կարապետյանին: Կառավարության նիստում շոշափելով գազալցակայանների հիմնախնդիրը, վարչապետը նոր հարված հասցրեց մանդատների պատմությամբ առանց այդ էլ հարված ստացած Ծառուկյանին: Երանգն առավել ընդգծվում է «Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված իրավիճակում՝ հաշվի առնելով այն, որ գազալցակայանների բիզնեսում բավական մեծ ներգրավվածություն ունի հենց Գագիկ Ծառուկյանը. հատկապես Երեւանում եւ դրա մատույցներում նա ունի գերակշռող դեր: Այդ իմաստով, Կարեն Կարապետյանի անդրադարձը, կամա թե ակամա՝ ստանում է  տնտեսա-քաղաքական համակարգային բնույթ, հատկապես՝ Հայաստանում իշխանության վերաձեւման ներկայիս փուլի համատեքստում: Ոլորտում առկա խնդիրները բնավ երեկ չեն ի հայտ եկել: Տեխնիկական կանոնակարգման նախաձեռնությամբ՝ վարչապետն իրականում ձգտում է  շոշափելի ֆինանսական վնաս պատճառել Գագիկ Ծառուկյանին:

Արդեն իսկ հայտնի է, որ Սամվել Կարապետյանը հրաժարական է տվել Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից: Առաջիկա տարվա ընթացքում իշխանության փոքր ու միջին սուբյեկտները պետք է կողմնորոշվեն, թե՝ ի վերջո ում հետ են: Իսկ այդ առումով՝ կա առնվազն երկու բեւեռ՝ Սերժ Սարգսյանը, որի հետ է թերեւս նաեւ Գագիկ Ծառուկյանը, եւ Կարապետյանները՝ վարչապետ Կարեն Կարապետյանն ու Սամվել Կարապետյանը: Այս համատեքստում, Սամվել Կարապետյանի հրաժարականը ֆեդերացիայի նախագահի պաշտոնից՝ փաստում է մի քանի բան: Նա իրեն այնքան «ուժեղ և ամենազոր» է զգում, որ չի կարող հանդուրժել Ծառուկյանին  «պատկանող» Օլիմպիական կոմիտեում ստորադաս հարթակ զբաղեցնելը, չնայած՝ շատ ոգևորված էր և լուրջ մասնակցություն ունեցավ Ռիոյում մեր ըմբիշների հաղթանակի մեջ, ինչից հետո տարօրինակ կերպով «սառեց» ֆեդերացիայի հանդեպ: Բացի այդ, Սամվել Կարապետյանը ջանում է ցույց տալ, որ հետզհետե դառնում է աշխարհի գործարար հայության առաջնորդը և որևիցե կապանքներ և ընդհանուր եզրեր չի կամենում ունենալ Ծառուկյանի հետ, ով ոչ պակաս հեղինակություն ունի համասփյուռ հայության շրջանում:

Փաստը մնում է փաստ, որ այս երկու ֆինանսական, արդեն նաև քաղաքական տիտանների պայքարը նոր է սկիզբ առնում և նրանցից յուրաքանչյուրը ձգտելու է տանել դիրքային պայքար, իհարկե՝ խուսափելով ծայրահեղ քայլերից, քանի որ դրանք կարող են հանգեցնել մեծ կորուստների, ինչը ձեռնտու չէ բիզնես մտածելակերպ ունեցող խաղացողների համար: Այս համատեքստում՝ թե՛ Սամվել Կարապետյանը, թե՛ Գագիկ Ծառուկյանն ունեն մեկ լրջագույն խնդիր՝ ուժեղացնել իրենց պայքարի քաղաքական բաղադրիչը ՝ ստեղծելով լուրջ և առաջադեմ մտածող քաղաքական թիմ, որն օժտված կլինի 4-5 կոմբինացիաներով խաղը տանելու: Այստեղ փոքր-ինչ շահեկան վիճակում է Գագիկ Ծառուկյանը, ով ունի խորհրդարանական խմբակցություն և հստակ գիտի, թե ով է խաղալու իր դաշտում, չնայած վերջին միջադեպին, երբ ըմբոստ պատգամավորները ցույց տվեցին, որ կարիք եղած դեպքում «Ծառուկյան» դաշինքից կարող են  5-6 պատգամավոր «պոկվել», որն ամբողջ ֆրակցիայի 20%-ն է: Իր հերթին՝ Սամվել Կարապետյանը պետք է փորձի շեշտը դնել արտախորհրդարանական ուժերի վրա, ինչպես նաև ձգտի ՀՀԿ-ից առավել թվով պատգամավորներ քաշել իր կողմը: Նման զարգացումը դեռ մշուշոտ է, և Ծառուկյանը, խաղը ճիշտ տանելու դեպքում, կարող է ունենալ կարճատև դիրքային հաջողություն, բայց երկարատև պայքարի դեպքում՝ Սամվել Կարապետյանի շանսերն այս խաղում հաղթելու՝ ավելանում են, քանի որ թե՛ ադմինիստրատիվ, թե՛ ֆինանսական ռեսուրսով նա անհամեմատելի ուժեղ է ընդդիմադիր Ծառուկյանից: Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանին, ապա նա ուժեղացնելու է իր վերահսկողությունը բոլոր ուժային կենտրոնների նկատմամբ և հանգիստ վայելելու է «տիտանների» բախման տեսարանը, քանի որ գրեթե համոզված է, որ Գագիկ Ծառուկյանի և Սամվել Կարապետյանի ջրերն այլևս նույն առվով չեն հոսելու:

Ստելլա ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կալինինգրադում ստեղծել են ռեկորդային երկարության սաթե ականջօղNvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվելԼեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated PressՏոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմումԼատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարներըՌուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրԱվելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվելԱմերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրաՌուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի ՀայաստանըՏոկաև․ «Թուրքիան դարձել է աշխարհի ամենակարևոր երկրներից մեկը»Կարևոր բանակցություններ տեղի կունենան Թուրքիայում․ Զելենսկի Ռեալն ու ՊՍԺ-ն ստիպված կլինեն առնվազն 90 միլիոն եվրո վճարել Ման Սիթիի աստղի համարՌազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ նշանակվել են պաշտոններիԵս Իրանի դեմ պատերազմ չեմ սկսել, նրանք են մեզ հետ պատերազմ սկսել. Թրամփ Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները 36 ժամ ջուր չի լինելու Հռոմում բողոքի ցույցերը վերածվել են բախումների․ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառելՏեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը. քննարկվել են առաջիկա անելիքներին վերաբերող հարցերԿասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Եվրախորհրդարանի պատգամավոր․ Ադրբեջանը ջնջում է Լեռնային Ղարաբաղի հայերի պատմությունըԳերմանիան և Ուկրաինան նոր մարտական վերերկրյա ռոբոտ են պատրաստում ռազմաճակատ ուղարկելու համար2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Վազգեն Թևանյանը՝ աշխարհի առաջնության մեդալակիր Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները Հայազգի մարզիկը դարձել է Աշխարհի փոխչեմպիոն Վան Գոգի «Աստղալից գիշերը» կարող է պատկերել իրական երկնքի տեսարան Զելենսկին կմեկնի Էրդողանի մոտ Փոքր Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակազմը բաղկացած է 2500–3000 մարդուց. ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալՏաթևում խնջույքի ժամանակ դանակահարություն է տեղի ունեցել․ 33-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոցՈստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդունԷրդողանի կուսակցության պատգամավորը խիստ քննադատել է Ալիևին՝ նրան բռնապետ անվանելովՓաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է ՌԴ. Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով շփումների (տեսանյութ) Զգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ում Հայաստանը պե՞տք է մնա ՀԱՊԿ-ում. հարցում (տեսանյութ)Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են փրկարարական ոլորտում համագործակցության ընդլայնումըԽերսոնում մարդասիրական գործողություններն իրականացվում են պատշաճ մակարդակով. Մելանյա Թրամփ «Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթել Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամԱբովյան 10-ի գույքի բռնագանձման գործով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը, գործն ուղարկվել է նոր քննության Սամարղանդի Ռեգիստանը. Արևելքի կապույտ ճարտարապետությունը (տեսանյութ) Չեխիայի դեսպանության մասնաճյուղի ղեկավարը Երուսաղեմում վրաերթի է ենթարկվել ու մահացել Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանից ակնկալում են անհրաժեշտ քայլերՊուտինը մեծապես օգտվում է ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև պառակտումից. ԿալասՎրաստանի վարչապետ․ Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև մեկնարկած խաղաղ գործընթացը Ուկրաինան երկշաբաթյա դադարից հետո վերսկսել է հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին
Ամենադիտված