Nvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT 4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվել Լեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated Press Տոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում Լատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարները Ռուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր Ավելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվել Ամերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրա Ռուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը «Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել 

Ալիևի սուտը բացահայտվեց...

Վերլուծական

Տևական ժամանակ է ադրբեջանական կողմը ամեն կերպ փորձում է կեղծ տեղեկատվության և սադրանքների միջոցով ստեղծել նախապայմաններ՝ շփման գծում լայնամասշտաբ գործողությունների անցնելու համար, սակայն փետրվարյան ձախողումներից հետո ամեն կերպ խուսափում է բախումներից ու դրա հետևանքներից:

Վերջին օրերին ներքին լսարանի հուսախաբությունը կոտրելու, իր բանակում տիրող քաոսի ու ներքաղաքական հարցեր լուծելու համար Ալիևի կլանը անցել է ապատեղեկատվության մի շղթայի, որտեղ մի դեպքում Թարթառի շրջանում իր զինվորների փոխհրաձգության համար մեղադրում է հայկական կողմին, մյուս դեպքում՝ ներքին լսարանի պահանջները բավարարելու համար Հասանովի պարտված դիմակի փոխարեն ասպարեզ է նետում սահմանապահ զորքերի հրամանատար գեներալ Գուլիևին, սակայն ներքաղաքական բարդ իրավիճակից դուրս գալու և նախապատերազմական շահավետ պայմաններ ստեղծելու համար զոհասեղանին դրում է իր կլանի հանդեպ այլակարծիք ռազմական գործիչների ու քաղաքացիների, մեղադրելով նրանց Հայաստանի հատուկ ծառայությունների հետ համագործակցության, ռազմական գաղտնիքների փոխանցման և Բաքվում իբր կազմակերպվող ահաբեկչությունների շարքի մեջ:

Օրեր առաջ էլ Ադրբեջանի ԶԼՄ-ները զարմանահրաշ մի հաղորդագրություն են տարածել զինվորականների ու քաղաքացիական անձանց բացահայտված խմբի մասին, որն, իբր, համագործակցել է Հայաստանի հատուկ ծառայությունների հետ եւ լրտեսություն արել հօգուտ Հայաստանի: Դատելով քաղաքական գործընթացի փոխակերպման ֆոնին իրադարձությունների նման զարգացումից, կարելի է ենթադրել, որ ադրբեջանական կողմը պատրաստվում է ինչ-որ գործողության: Իրականում Ապրիլյան քառօրյա պատերազմը լրջագույն կերպով փոխեց իրավիճակը, ընդ որում՝ ոչ հօգուտ Բաքվի:

Ձախողելով խնդրի լուծման ռազմական տարբերակը, Բաքուն անցավ քաղաքական շանտաժի և ավանտյուրաների, որոնց արդյունքում Երեւանում փակվեց ԵԱՀԿ գրասենյակը, եւ այդպիսով՝ տարածաշրջանում ԵԱՀԿ միակ ներկայացուցչությունը շուտով մնալու է Ստեփանակերտում ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակը: Դա այն է, ինչ անվանում են հակամարտության տրանսֆորմացիա, որպեսզի այն լուծում ստանա։ Այժմ գրասենյակը զրկվում է մի շարք առանցքային գործիքներից։ Այժմ ԵԱՀԿ ՄԽ-ը պարզապես չունի ոտքեր, ձեռքեր, այսինքն՝ չկան այն գործիքակազմերը, որոնք նրան կօգնեին հակամարտության լուծմանը աջակցելու հարցում։

Փոխվել է նաեւ ռազմական դասավորությունը. Արկադի Տեր-Թադեւոսյանը հայտարարարել է ղարաբաղյան սահմանին ամերիկյան գերժամանակակից համակարգերի տեղադրման մասին, եւ այս հայտարարությունը չի հերքվել: Այս ընթացքում Հայաստանում ակտիվորեն վերազինվում է առաջնագիծը , ինչը թույլ է տալիս նաև բանակցությունների սեղանի շուրջ նստել՝ առաջ քաշելով սեփական նախապայմանները: Ադրբեջանում կեղծիքը վաղուց է բարձրացված պետական քաղաքականության աստիճանի: Ակնհայտ է, որ երկու ճշմարտություն չի լինում. Ալիեւը կա՛մ խաբել է միջնորդներին՝ իր համաձայնությունը տալով միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծմանը, կա՛մ խաբում է սեփական ժողովրդին՝ խեղաթյուրելով վիեննական եւ պետերբուրգյան պայմանավորվածությունների էությունը:

Ու պաշտոնական Բաքուն կշարունակի խաբել այնքան ժամանակ, քանի դեռ խիստ պատասխան չի ստանա միջազգային նույն այդ միջնորդներից, ովքեր պետք է կոշտ կերպով մատնացույց անեն Ադրբեջանին այն, որ վստահելի հարաբերութուններն ու, առավել եւս, կարգավորման գործընթացը կեղծիքի վրա կառուցելն անթույլատրելի է: Ալիեւների կլանը փորձում է ժամանակ ձգել եւ լրտեսների բացահայտումը, լայնածավալ զորավարժությունները, կեղծ դիվերսիաները՝ փորձ են՝ ցույց տալու, որ ողջ աշխարհն Ադրբեջանի դեմ է, սակայն կլանը դիմակայում է:

Այսպիսով, Ալիևի կլանը հանուն սեփական շահի ու քաղաքական այլակարծության զսպանակի, անցնում է ակտիվ սադրանքների մի վիճակի, երբ չի խնայում նույնիսկ սեփական քաղաքացիներին և ռազմական գործիչներին, իսկ այս պարագայում՝ առաջիկայում ականատես ենք լինելու ռազմական գործողություների և սադրանքների, որտեղ հայկական կողմի պատրաստվածության շնորհիվ Ադրբեջանը կորցնելու է ոչ միայն ապրիլին վերցրածը, այլ կորուստներով հետ է շպրտվելու:


Ստելլա Խաչատրյան

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կալինինգրադում ստեղծել են ռեկորդային երկարության սաթե ականջօղNvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվելԼեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated PressՏոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմումԼատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարներըՌուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրԱվելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվելԱմերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրաՌուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի ՀայաստանըՏոկաև․ «Թուրքիան դարձել է աշխարհի ամենակարևոր երկրներից մեկը»Կարևոր բանակցություններ տեղի կունենան Թուրքիայում․ Զելենսկի Ռեալն ու ՊՍԺ-ն ստիպված կլինեն առնվազն 90 միլիոն եվրո վճարել Ման Սիթիի աստղի համարՌազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ նշանակվել են պաշտոններիԵս Իրանի դեմ պատերազմ չեմ սկսել, նրանք են մեզ հետ պատերազմ սկսել. Թրամփ Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները 36 ժամ ջուր չի լինելու Հռոմում բողոքի ցույցերը վերածվել են բախումների․ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառելՏեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը. քննարկվել են առաջիկա անելիքներին վերաբերող հարցերԿասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Եվրախորհրդարանի պատգամավոր․ Ադրբեջանը ջնջում է Լեռնային Ղարաբաղի հայերի պատմությունըԳերմանիան և Ուկրաինան նոր մարտական վերերկրյա ռոբոտ են պատրաստում ռազմաճակատ ուղարկելու համար2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Վազգեն Թևանյանը՝ աշխարհի առաջնության մեդալակիր Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները Հայազգի մարզիկը դարձել է Աշխարհի փոխչեմպիոն Վան Գոգի «Աստղալից գիշերը» կարող է պատկերել իրական երկնքի տեսարան Զելենսկին կմեկնի Էրդողանի մոտ Փոքր Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակազմը բաղկացած է 2500–3000 մարդուց. ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալՏաթևում խնջույքի ժամանակ դանակահարություն է տեղի ունեցել․ 33-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոցՈստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդունԷրդողանի կուսակցության պատգամավորը խիստ քննադատել է Ալիևին՝ նրան բռնապետ անվանելովՓաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է ՌԴ. Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով շփումների (տեսանյութ) Զգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ում Հայաստանը պե՞տք է մնա ՀԱՊԿ-ում. հարցում (տեսանյութ)Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են փրկարարական ոլորտում համագործակցության ընդլայնումըԽերսոնում մարդասիրական գործողություններն իրականացվում են պատշաճ մակարդակով. Մելանյա Թրամփ «Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթել Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամԱբովյան 10-ի գույքի բռնագանձման գործով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը, գործն ուղարկվել է նոր քննության Սամարղանդի Ռեգիստանը. Արևելքի կապույտ ճարտարապետությունը (տեսանյութ) Չեխիայի դեսպանության մասնաճյուղի ղեկավարը Երուսաղեմում վրաերթի է ենթարկվել ու մահացել Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանից ակնկալում են անհրաժեշտ քայլերՊուտինը մեծապես օգտվում է ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև պառակտումից. ԿալասՎրաստանի վարչապետ․ Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև մեկնարկած խաղաղ գործընթացը Ուկրաինան երկշաբաթյա դադարից հետո վերսկսել է հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին
Ամենադիտված