«Յուվենտուս»-ը հավասարվեց «Բավարիա»-ին և «Ռեալ»-ին
Սպորտ
Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի պատասխան խաղում «Յուվենտուս»-ը 2:1 հաշվով հաղթել է «Մոնակո»-ին:
Թուրինյան ակումբը պատմության մեջ խփեց իր 30-րդ գոլը մրցաշարի այս փուլում և դուրս եկավ առաջին հորիզոնական` հավասարվելով «Բավարիա»-ին և «Ռեալ»-ին:
Բացի դա, թուրինյան թիմն անձնական ռեկորդ սահմանեց` մրցաշարում անպարտելի խաղերի քանակը հասցնելով 12-ի (9 հաղթանակ, 3 ոչ-ոքի):
Վերջին անգամ «Յուվենտուս»-ը Չեմպիոնների լիգայում պարտվել է 2016թ-ի մարտի 16-ին՝ 1/8 եզրափակչում, «Բավարիա»-ի դեմ դիմակայությունում (2:4):


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը