ՖԻՖԱ-ն հետաքննում է Պոգբայի տրանսֆերը «Յուվենտուս»-ից «Յունայթեդ» տեղափոխելը
Սպորտ
ՖԻՖԱ-ն հետաքննում է կիսապաշտպան Պոլ Պոգբայի տեղափոխությունը՝ «Յուվենտուս»-ից «Մանչեսթեր Յունայթեդ»:
Այս մասին տեղեկացնում է AFP-ն, հղում անելով ՖԻՖԱ-ի աղբյուրներին: Գործարքի մասին տեղեկությունները պահանջվել են մի քանի շաբաթ առաջ:
2016թ-ի օգոստոսին մանչեսթերյան ակումբը թուրինյան կողմին Պոգբայի տրանսֆերի համար 105 մլն եվրո էր վճարել, ինչը համաշխարհային ռեկորդ է:
Անգլիական Daily Mail պարբերականը բացահայտել էր, որ ֆուտբոլիստի գործակալ Մինո Ռայոլան այդ գործարքից ստացել է 41 մլն ֆունտ:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը