Հայ բռնցքամարտիկները մեդալներ են նվաճել միջազգային մրցաշարում
Սպորտ
Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում կայացած Ֆելիքս Շտամի անվան միջազգային մրցաշարում Հայաստանը ներկայացնող 69 կգ քաշային Գառնիկ Պապիկյանն ու 49 կգ քաշային Գասպար Բաբախանյանը նվաճել են բրոնզե մեդալներ: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի մամուլի ծառայությունը:
Կիսաեզրափակչում Պապիկյանը պարտվել է Իռլանդիայի ներկայացուցչից, իսկ Բաբախանյանը զիջել է լեհ մրցակցին:
Հիշեցնենք, որ մեր մարզիկները Վարշավայում հանդես էին գալիս մարզիչ Արթուր Կրիկյանի գլխավորությամբ:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել