Վոլոդյա Ֆրանգուլյանը` իր բրոնզե մեդալի մասին
Սպորտ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի ներկայացուցիչ, Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Վոլոդյա Ֆրանգուլյանի խոսքով' բրոնզե մեդալի համար գոտեմարտը ճիշտ դասավորվեց:
«Մենք Եվրոպայի առաջնությանը մասնակցում էինք հաղթանակի հասնելու համար: Ինչպես մեր մարզիչն էր մեզ ասում, պետք է ամեն ինչ անեինք, որ հաղթեինք: Ամեն դեպքում՝ իմ այս բրոնզե մեդալն է ինձ ուրախացնում, քանի որ երկար ժամանակ մեծահասակների առաջնությունում մեդալ նվաճել չէր հաջողվում: Ուրախ եմ թե՛ իմ, թե՛ տղաների արդյունքների համար: Պետք է հաջորդ հավաքների ժամանակ հավաքվենք և լավ նախապատրաստվենք աշխարհի առաջնությանը: Իսկ բրոնզե մեդալի համար գոտեմարտը ճիշտ դասավորվեց»,- լրագրողների հետ զրույցում ասաց Ֆրանգուլյանը:


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ