Արմեն Մկրտչյանը` Եվրոպայի առաջնությունում հայ ըմբիշների ելույթների մասին
Սպորտ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Մկրտչյանն ամփոփեց Եվրոպայի առաջնությունը:
«Եվրոպայի առաջնությանը նախապատրաստվել էինք թե՛ ֆիզիկապես և թե՛ հոգեպես: Անհատական վերլուծության ենթարկեցինք բոլոր մարզիկներին: Փորձեցի կարճ ժամանակում մարզիկներին փոխանցել իմ փորձը: Կարծում եմ՝ ստացվեց: Տղաները լավ մարզավիճակում էին, և թարմություն էր նկատվում»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Մկրտչյանը:
Խոսելով ըմբշամարտի կանոնների հերթական փոփոխությունների մասին' Մկրտչյանը շեշտեց, որ փորձելու են հարմարվել: «Մտահոգիչ է, քանի որ միայն առավոտյան են մարզիկները կշռվում և մասնակցում: Այդ ուղղությամբ ենք աշխատանքներ տանելու»,- ասաց Մկրտչյանը:
Անդրադառնալով մրցավարական կողմնապահությանը' մարզիչը փաստեց, որ իրենց դեպքում ամեն ինչ արդար է եղել, և իրենք ոչ մի խնդիր չեն ունեցել:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը