Եթե ջանասիրաբար աշխատում ես, տաղանդը դառնում է անհավանական ուժ. Հենրիխ Մխիթարյան
Սպորտ
Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ակումբի կայքին տված հարցազրույցում խոսել է իր հոր` Համլետ Մխիթարյանի հետ նմանության, իր խաղի մասին:
«Կարևոր չէ, թե որքան տաղանդավոր ես ծնվել: Ամենակարևորն այն է, թե ինչպես ես օգտագործում տաղանդդ, իսկ այն օգտագործելու համար պետք է շատ աշխատել:
Այդ պատճառով էլ եթե ջանասիրաբար աշխատում ես, տաղանդը քեզ համար դառնում է անհավանական ուժ: Բայց եթե դուք ունեք տաղանդ, հմտություն ու ունակություններ, բայց չեք աշխատում, ապա ոչինչի չեք հասնի:
Շատ որակներ եմ ժառանգել հորիցս, բայց կարծում եմ նա ավելի արագ է եղել, նա հուժկու հարված է ունեցել: Որպես խաղացող՝ նրանից տարբվերվում եմ, մարդիկ էլ են ասում, որ մենք տարբերվում ենք, այդ պատճառով էլ չեմ կարող մեզ համեմատել:
Անգլիայի առաջնությունում ձեռք եմ բերել արագություն և ուժ: Աստեղ գտնվելով, պետք է հարմարվես Պրեմյեր լիգային: Դա այն է, ինչ անում եմ հիմա:
Դաշտում այլ մարդ եմ լինում, փորձում եմ հրեշի նման լինել, պայքարում եմ յուրաքանչյուր գնդակի համար և փորձում եմ ցուցադրել լավագույնը, ինչի ունակ եմ: Խաղադաշտից դուրս ես ավելի հանգիստ եմ, ինձ դուր չի գալիս ագրեսիվ լինելը»,- Մխիթարյանի խոսքը մեջբերում է մանչեսթերյան թիմի կայքը:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը