«Ռեալ»-ը կրկնեց Բավարիա»-ի ռեկորդը
Սպորտ
Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի պատասխան խաղում Մադրիդի «Ռեալ»-ը «Ատլետիկո»-ի դեմ հանդիպմանը մեկ գոլ խփեց:
Աչքի ընկավ Իսկոն: Արդյունքում «Արքայական ակումբը» գոլ խփեց 61-րդ խաղն անընդմեջ (բոլոր մրցաշարերը միասին վերցրած):
Վերջին անգամ թիմը մրցակցի դարպասը չի կարողացել գրավել անցյալ տարվա ապրիլին` Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում՝ «Մանչեսթեր Սիթի»-ի դեմ հանդիպմանը (0:0):
Արդյունքում՝ այս ցուցանիշով Զիդանի թիմը կրկնեց Մյունխենի «Բավարիա»-ի ռեկորդը: Այս մասին գրում է Opta Sports-ը:
Նշենք, որ Չեմպիոնների լիգայում մադրիդյան թիմը պատմության մեջ առաջին անգամ երկու գոլ բաց թողեց առաջին 16 րոպեների ընթացքում: Այս մասին գրում է Gracenote Live-ը:
Հիշեցնենք, որ պատասխան խաղում մեկնարկից 12 րոպե անց Սաուլը բացեց հաշիվը, իսկ 4 րոպե անց Անտուան Գրիզմանը անվրեպ իրացրեց նշանակված 11 մետրանոց հարվածը:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը