«Մանչեսթեր Յունայթեդ»-ը կփորձի հաղթել. «Սելտա»-ի գլխավոր մարզիչ
Սպորտ
«Սելտա»-ի գլխավոր մարզիչ Էդուարդո Բերիցոն անդրադարձել է Եվրոպայի լիգայի կիսաեզրափակչում «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետ կայանալիք պատասխան խաղին.
«Ակնկալում եմ, որ մանչեսթերցիները դաշտ դուրս կգան և կփորձեն հաղթել խաղում: Դա մեծ փորձույթուն է լինելու: «Մանչեսթեր Յունայթեդ»-ն այն ակումբն է, որն աճել է ճնշման տակ, նրանք դա ամեն օր զգում են: Մենք պետք է կենտրոնանանք մեր խաղի վրա և անենք այն ինչ սովորաբար անում ենք»,-մարզչի խոսքը մեջբերում է ՈՒԵՖԱ-ի կայքը:
Թիմերի միջև առաջին խաղում անգլիական ակումբը հաղթել էր նվազագույն հաշվով:
Պատասխան խաղը տեղի է ունենալու այսօր, մեկնարկը՝ 23:05-ին:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը