«Ժամանակ»․ Քրեական հեղինակություն Ֆազի եղբայրը՝ Աջափնյակի թաղապետ. Տարոն Մարգարյանը խոստացել է
Հայկական Մամուլ
«Ժամանակ» թերթը գրում է.
«Քաղաքապետ Տարոն Մարգարյանին երեկ Աջափնյակում բավական ջերմ են դիմավորել: Դրա համար ջանք ու եռանդ չեն խնայել քրեական տարրերը, մասնավորապես՝ ՀՀԿ ավագանու ցուցակում ընդգրկված Գարիկ Գրիգորյանը, որը հայտնի քրեական հեղինակություն Սերգեյ Գրիգորյանի՝ ԱՄՆ-ի բանտերից մեկում իր պատիժը կրող Ֆազի եղբայրն է: Գարիկ Գրիգորյանին խոստացել են նշանակել Աջափնյակի թաղապետ, եթե քաղաքապետի ընտրություններին շատ ձայն ապահովի Տարոն Մարգարյանի ու ՀՀԿ-ի համար: Ինչ վերաբերվում է ներկայիս թաղապետին՝ Արտավազդ Սահակյանին, որը ՀՀԿ պատգամավոր Վահրամ Բաղդասարյանի փեսան է, խոստացել են բարձր պաշտոնի տեղավորել»:
Ավելի մանրամասն' թերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը