Ադրբեջանական զինուժը գնդակոծել է «Շանթ» հեռուստաընկերության մեքենան. օպերատորը վիրավորվել է
Հասարակություն
Արցախի և Ադրբեջանի շփման գծի հյուսիսային հատվածում մայիսի 10-ին՝ ժամը 18-ի սահմաններում, գնդակոծության է ենթարկվել «Շանթ» հեռուստաընկերության «Դիրքերում» հաղորդաշարի նկարահանող խումբը: Ինչպես հաղորդում է Շանթ հեռուստաընկերության «Հորիզոն» լրատվական թողարկումը, հակառակորդը հրաձգային խոշոր տրամաչափի զենքերով գնդակոծել է նկարահանող խմբի ավտոմեքենան: Վիրավորվել է հաղորդաշարի օպերատոր Դավիթ Աթոյանը:


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ