Մայիսի 9-ին սպանվել է Ադրբեջանի բանակի սպա. Razm.info
Ադրբեջան
Մայիսի 9-ին և 10-ին սոցցանցերում ադրբեջանական օգտատերերի գրառումներից հայտնի է դարձել, որ մայիսի 9-ին, նախնական տվյալներով առաջնագծում, սպանվել է Ադրբեջանի բանակի սպա, առնվազն կապիտանի կոչում ունեցող Քազիմով Սուլեյման Սեյիդաղա օղլուն (Kazimov Süleyman Seyidağa oğlu): Ադրբեջանի պաշտոնական աղբյուրներն առայժմ այս մասին որևէ տվյալ չեն հաղորդել, գրում է Razm.info-ն:
Սպանված զինծառայողը ծնունդով Ադրբեջանի Բիլասուվարի շրջանի Ամանքենդ գյուղից էր: Ադրբեջանական օգտատերերը պնդում են, որ զինծառայողը «սպանվել է հայկական կողմի գնդակից»:


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը