Զինվորի դին հայտնաբերվեց
Հասարակություն
Մայիսի 8-ին Մատաղիսի զորամասի հարևանությամբ ջրամբարն էր ընկել Վիլիս մակնիշի ավտոմեքենա, որի մեջ երեք զինվոր էր եղել: Նրանցից՝ 19-ամյա Ռուբեն Մնացականյանի դին երեք օր կատարված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է:
Տեղեկությունը ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց զինվորի բարեկամներից մեկը, ով ցավով նշեց նաև, որ ընտանիքում հույսը չէր մարել, որ միգուցե զինվորը չի եղել այդ մեքենայում:
Հիշեցնենք, որ ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով զորամասին հարակից ջրամբարում հայտնված Վիլիս մակնիշի մեքենայում եղել են ՊԲ զինծառայողներ Ռուբեն Մնացականի Բարսեղյանը (ծնվ. 1998թ.), Ռաֆայել Արթուրի Բիշարյանը (ծնվ. 1997թ.) եւ Ռուբեն Հովհաննեսի Մնացականյանը (ծնվ. 1998թ.): Որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են Ռուբեն Բարսեղյանի և Ռաֆայել Բիշարյանի մարմինները: Դեպքի առթիվ նշանակվել է ծառայողական քննություն, որի արդյունքները դեռ հայտնի չեն:


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը