Զելենսկին պաշտոնանկ արեց Սիրսկուն, Ուկրաինայի ԶՈւ-ն նոր գլխավոր հրամանատար ունի․ ով է նա ՔՊ-ի պատգամավորների վերջնական ցանկը հայտնի է․ ովքեր կմտնեն 9-րդ գումարման ԱԺ Մխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա Գարիկ Սարգսյանը լքում է Վեդիի ղեկավարի պաշտոնը՝ ԱԺ պատգամավոր դառնալու համար Սովը մտնում է գյուղեր․ սոցիալական բունտ է հասունանում (տեսանյութ) Հայաստանի կանանց Մ-18 բասկետբոլի հավաքականը հաղթանակով մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում Գյուղատնտեսությունը ճգնաժամի մեջ է. փորձագետներն` արտահանման խնդիրների և սպասվող վտանգավոր հետևանքների մասին Զինծառայող է մահացել. Քննչական կոմիտե Սա գոյաբանական կռիվ է և դե ֆակտո ԱՄՆ-ի պարտությունը. Շահնազարյան Չեչնիայում երկար մազերի, պարտքերի համար ստիպում են գնալ պատերազմ Տեբասը ՖԻՖԱ-ին մեղադրել է ֆուտբոլը վնասելու մեջ 1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում 

Խաչիկ Ասրյանը սրտառուչ ձոն է հղել քաղաքապետ Տարոն Մարգարյանին

Քաղաքական

«Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ, «Հայոց Արծիվներ» մարտական ջոկատի հրամանատար, գնդապետ Խաչիկ Ասրյանը հայտարարություն է տարածել, որում ասված է.

«Երևան քաղաքի ազնվաշուք բնակիչներ, շուտով հայոց 13-րդ մայրաքաղաքը՝ Երևանը, նոր քաղաքապետ է ընտրելու: «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության խորհուրդը, կազմակերպության բազմահազար անդամները և անձամբ ես քվեարկելու ենք ներկայիս քաղաքապետ Տարոն Մարգարյանի օգտին:

Մեր դիրքորոշումը հիմնավորված է ու պատճառաբանված, որովհետև վերջին տարիներին Տարոն Մարգարյանի ջանադիր և պատասխանատու աշխատանքի շնորհիվ Երևանը, հիրավի, դարձել է միջազգային չափանիշներին համահունչ քաղաք: Կատարված աշխատանքների շրջանակը հսկայական է՝ շրջանցիկ ավտոճանապարհների կառուցում, բակերի ու պուրակների բարեկարգում, բնակչության շրջանում առողջ ապրելակերպն արմատավորելու համար բազմաթիվ խաղահրապարակների կառուցում, մարզադահլիճների վերանորոգում, Շենգավիթ և Կարմիր բլուր հնավայրերը թանգարանային տեսքի բերելու նախաձեռնություններ, քաղաքի արտաքին հարդարման հարցում կարգ ու կանոնի հաստատում, հայոց բանակում ծառայողների ծնողների այցի պարբերական կազմակերպում սահմանապահ զորամասեր և այլ խնդիրների լուծում, որոնք պահանջում էին ամենօրյա եռանդուն աշխատանք:

Հազարամյակների խորքից եկող Երևանը Հայաստանի և աշխարհի ողջ հայության հպարտությունն է և սիրտը, ու նրա արժանապատիվ ընթացքով է նախևառաջ պայմանավորված հայոց անկախ պետականության առողջ բաբախյունը: Որպեսզի քաղաքը շարունակի ծաղկել ու բարգավաճել հայ մարդու իղձերին համապասխան, անհրաժեշտ է, որ քաղաքապետն ու քաղաքը նույն կենսագրության շաղախով կապված լինեն միմյանց հետ: Տարոն Մարգարյանն այդ ժառանգության ու տեսակի երևելի կրողներից է, մեծանուն հայ, ազգային, պետական, քաղաքական գործիչ, լուսահոգի Անդրանիկ Մարգարյանի որդին ու նրա գործի արժանավոր շարունակողը:

Օրեցօր ընդարձակվող ու բարեկարգվող քաղաքն այսօր էլ բազում հոգսեր ունի, որոնց լուծման պատասխանատվությունն իր վրա է վերցրել մայրաքաղաքի լուսաբացներն իր աշխատասիրությամբ ու պատասխանատվությամբ ամեն օրն ավետող երիտասարդ քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Մեր ձայնը տալով Տարոն Մարգարյանին՝ նշանակում է, որ քվեարկում ենք առողջ Երևանի ու Երևան քաղաքի առողջ բնակչի համար:
Վստահելով Տարոն Մարգարյանին՝ մենք վստահությամբ ենք լցվում Երևան քաղաքի վաղվա օրվա հանդեպ:

Եվ այդ ամենը՝ քաղաքը մերը համարելու սրտացավությամբ ու նրա ստեղծարար կյանքին ակտիվորեն մասնակցելու պատրաստակամությամբ ու պատասխանատվությամբ:

Արժանավոր քաղաքին՝ արժանի քաղաքապետ. սա է վերընտրվող քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողքին լինելու «Հայոց Արծիվներ»-ի դիրքորոշումը»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Քնի պակասը կարող է լուրջ հետևանքներ ունենալ. ինչ են խորհուրդ տալիս մասնագետներըԱրհեստական բանականության դարաշրջան․ ի՞նչ մարտահրավերների է բախվում աշխարհըՀԾԿՀ-ում ԵՄ փորձագետների մասնակցությամբ քննարկվում են էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխումներըԶելենսկին պաշտոնանկ արեց Սիրսկուն, Ուկրաինայի ԶՈւ-ն նոր գլխավոր հրամանատար ունի․ ով է նա Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելըՄԱԿ-ը զգուշացնում է կլիմայական փոփոխությունների հետևանքով աճող ջրային ճգնաժամի մասինՉեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Արարատ-Արմենիան» հաղթեց «Շեմրոկ ՌովերսինԵՄ-ն և Հնդկաստանը քննարկել են ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունների արագացումըԿարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմումՎրաստանից արտաքսել են Ադրբեջանի և այլ երկրների քաղաքացիներիԵՄ-ն քննարկում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթըՔՊ-ի պատգամավորների վերջնական ցանկը հայտնի է․ ովքեր կմտնեն 9-րդ գումարման ԱԺ Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամարտությանը. ԹրամփՀայաստանն ու Կանադան վերահաստատել են համագործակցության խորացման պատրաստակամությունըԺամանակն է հեռանալու. նա կnրծանում է ֆուտբոլը. Տեբասը՝ Ինֆանտինոյի մասինԱվտովթար Լոռու մարզում․ 3 վիրավորներից մեկը ռեանիմոբլիով տեղափոխվել է Երևանի ԲԿԱՄՆ-ն պատրաստվում է նոր մաքսատուրքեր սահմանել մի շարք երկրների նկատմամբՄխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա Գևորգ Ալավերդյանը լրացրել է միջազգային վարպետի երկրորդ նորմանՄԱԿ-ը հայտնում է՝ աշխարհում սովի մակարդակը նվազել է, սակայն վտանգները պահպանվում ենՄեծամորում 27-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի, ով հիվանդանոցում մահացել էԳարիկ Սարգսյանը լքում է Վեդիի ղեկավարի պաշտոնը՝ ԱԺ պատգամավոր դառնալու համար Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում․ դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկՍովը մտնում է գյուղեր․ սոցիալական բունտ է հասունանում (տեսանյութ)Գուֆի հիվանդանոցային լուսանկարներում երկրպագուների ուշադրությունը գրավել են նրա սանդալներըԻսպանիայում վաթսուն զբոսաշրջիկ է թունավորվել լողավազանում լողալուց հետոՀայաստանի կանանց Մ-18 բասկետբոլի հավաքականը հաղթանակով մեկնարկեց Եվրոպայի առաջնությունումՀՖՖ-ն հրապարակել է ՀՊԼ անցած մրցաշրջանի լավագույնների անուններըԳիտնականը զգուշացրել է Սիբիրում մեղուների զանգվածային անկման վտանգավոր հետևանքների մասինԳյուղատնտեսությունը ճգնաժամի մեջ է. փորձագետներն` արտահանման խնդիրների և սպասվող վտանգավոր հետևանքների մասին Զինծառայող է մահացել. Քննչական կոմիտեՍա գոյաբանական կռիվ է և դե ֆակտո ԱՄՆ-ի պարտությունը. ՇահնազարյանԱննա Սեդոկովայի մոսկովյան համերգը չեղարկվել է տոմսերի ցածր վաճառքի պատճառովՉեչնիայում երկար մազերի, պարտքերի համար ստիպում են գնալ պատերազմ Տեբասը ՖԻՖԱ-ին մեղադրել է ֆուտբոլը վնասելու մեջ 1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում Ինձ ձեռք մի՛ տուր, թե չէ կուտեմ քեզ․․․բազառ է դառնալու ԱԺ-նՈվքեր կլինեն ԱԺ-ում. Իսրայելը հրաժարվել է հարվածել Իրանին (տեսանյութ)Երևանի քաղաքապետարանը ստուգել է «Երևան Սիթի»-ի 39 մասնաճյուղ, արձանագրվել է 50 խախտումՖերնանդեսը՝ Արգենտինայի հավաքականի մասին․ «Մենք միշտ պայքարել ենք մինչև վերջ»Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՆԳ նախարար (տեսանյութ)Հրդեհ է բռնկվել Լուսակունք բնակավայրում․ հրշեջները կանխել են հրդեհի տարածումըԿԿՀ-ն 200 հազար դրամով տուգանել է Սամվել ԿարապետյանինՊենտագոնի ղեկավարի կոշտ նախազգուշացումը Իրանին․ «Հարվածը կլինի տասնապատիկ ուժեղ»«Մի տարի առանց քեզ, մեր հրեշտակ»․ Ռուզան Ավետիքյանը՝ ցավալի կորստի մասին Հորդառատ անձրևներից հետո ասֆալտը սկսել է հալվելՎահագն Հովակիմյան․ «2026-ի ԱԺ ընտրություններն անցել են ազատ, արդար և թափանցիկ»Իրանական հարվածներից վնասվել են Քուվեյթի էներգետիկ օբյեկտները Հայաստանի Մ-17 ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանըԲաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է հայ գերիների բողոքների քննությունը
Ամենադիտված