Nvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT 4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվել Լեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated Press Տոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում Լատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարները Ռուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր Ավելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվել Ամերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրա Ռուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը «Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել 

Կարեն Կարապետյանին զրկել են 2018-ից հետո իշխանությունը ստանձնելու հնարավորությունից

Վերլուծական

Վարչապետ Կարեն Կարապետյանը հարցազրույց է տվել Ավստրիայի հանրային ռադիոյի՝ օրերս Երեւան այցելած թղթակցին: Հարցազրույցում Կարապետյանն արտահայտում է մի շարք հետաքրքրաշարժ մտքեր եւ մոտեցումներ:

Առանցքային ուշադրությունը, սակայն, կենտրոնացած է 2018թ.-ի խնդրի վրա, որովհետեւ, եթե այդ խնդրում չկա հստակություն, Կարապետյանն ընկալվում է իրեւ ժամանակավոր ֆիգուր, որի մտքերն ու մոտեցումները հանրության համար դառնում են այլեւս անկարեւոր, կամ քիչ վստահելի եւ համոզիչ: Թղթակցի շատ հստակ հարցին՝ պատրա՞ստ է Կարապետյանը 2018-ից հետո էլ մնալ վարչապետ եւ դառնալ պետության ղեկավար, վարչապետը տալիս է ոչ պակաս հստակ պատասխան՝ այո: Միևնույն ժամանակ՝ իսկ արդյո՞ք նա դա ցանկանում է հարցին, Կարապետյանը որոշեց պատասխանել իր իսկ խոսքերով՝ իրատեսորեն: Ստացվում է, որ Կարեն Կարապետյանն իրականում ցանկություն ունի շարունակել պաշտոնավարումը նաև 2018-ից հետո, սակայն չունի հնարավորություն կամ սահմանափակված է այդ հնարավորության մեջ, հետևաբար, իրատեսորեն է փորձում գնահատել իր շանսերն այս գործընթացում: Կարապետյանն առաջին անգամ չէ, որ հայտարարում է, և այդ իմաստով նրա հավակնությունը, հետևաբար՝ նաև Սերժ Սարգսյանի ծրագրերի հետ մրցակցությունն այլևս նորություն չէ:

Նախօրեին Հաղթանակի զբոսայգում պատասխանելով լրագրողների հարցին, թե տեսնու՞մ է Սերժ Սարգսյանի կողմից քայլեր՝ վարչապետ դառնալու ուղղությամբ, Կարապետյանը պատասխանել էր՝ ոչ: Մյուս կողմից՝ առնվազն տարօրինակ կհնչեր այլ պատասխանը: Բայց նույնքան տարօրինակ կլինի, եթե Կարապետյանն իրականում չտեսնի այդ քայլերը կամ չի տեսնում: Միեւնույն ժամանակ, նա գուցե նկատի ունի, որ տեսնում է ոչ թե Սարգսյանի վարչապետ դառնալու քայլ, այլ պարզապես Կարապետյանի փոխարեն Սարգսյանի համար առավել նախընտրելի թեկնածուին վարչապետ նշանակելու քայլ:

Գուցե սկզբունքորեն տարբերությունը մեծ չէ, բայց՝ կա: Հարցազրույցում արված որոշ շեշտադրումներ լույս են սփռում ընթացող ներքաղաքական պայքարի առանձնահատկությունների վրա: Կարապետյանի հարցազրույցում ուշագրավ է Իսրայելի օրինակի մատնանշումը՝ պատերազմական, չկարգավորված հակամարտության պայմաններում Հայաստանի զարգացման հեռանկարի վերաբերյալ համատեքստում: Կարեն Կարապետյանը բերում է Իսրայելի օրինակն ու զուգահեռներ անցկացնում, որ Իսրայելն էլ ուներ ծանր պայմաններում զարգացման խնդիր և լուծեց այն: Ուշագրավն այստեղ այն փաստն է, որ Իսրայելի մոդելի հիմքում բոլորին քաջ հայտնի «Ազգ-բանակ» հայեցակարգն է, որը մեր երկրում, ինչպես գիտենք, բնավ Կարեն Կարապետյանի նոու-հաուն չի եղել, այլ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի: «Ազգ-բանակ» հայեցակարգը նաև գործող նախագահի աջակցությանն արժանացած նախագիծ է, ինչը ենթադրում է, որ այն դառնալու է Սերժ Սարգսյանի ծրագրային հենարանը՝ 2018-ին ընդառաջ: Եվ նույնիսկ էական չէ՝ իր, թե ուրիշ վարչապետի համար: Բոլոր դեպքերում՝ «Ազգ-բանակ» հայեցակարգը քաղաքական տեսանկյունից հարված է Կարեն Կարապետյանի տնտեսական ծրագրին, որի հիմքում ներդրումներ բերել էր, և որը, կարծես թե՝ տապալվեց:

Այս պարագայում՝ Կարապետյանը չի կարող չգիտակցել, որ իրեն զրկել են 2018-ից հետո իշխանությունը ստանձնելու թեկուզ չնչին հնարավորությունից: Դրա համար անհրաժեշտ է, որպեսզի ԱԺ ընտրությունների արդյունքում ձևավորվելիք կառավարությունը, ԱԺ նախագահությունը, ինչպես նաև կառավարությանն առընթեր մարմինները Կարեն Կարապետյանի քաղաքական վերահսկողության տակ ընկնելու հեռանկարից հնարավորինս ապահովագրված լինեն: Այդ նպատակով՝ արդեն իսկ կոալիցիոն հուշագիր է կազմվում ՀՅԴ հետ, ինչին Կարապետյանն ընդդիմացավ, սակայն չկարողացավ կանխել: Այժմ նրան մնում է պայքարը շարունակել այլ վեկտորով: Չունենալով այլ ելք՝ վարչապետը միացավ Ազգ-բանակ հայեցակարգին:

Չի կարող «Ազգ-բանակ»-ում «չլինել» վարչապետը, հատկապես, երբ գործ ունենք արդեն գրեթե իրականություն դարձած խորհրդարանական կառավարման հետ, որտեղ վարչապետն առաջին դեմքն Է: Ըստ երեւույթին, նա ընտրում է ոչ թե Վիգեն Սարգսյանի «պլատֆորմին» մրցակից «պլատֆորմ» ձեւավորելու, այլ «պլատֆորմին» միանալու եւ գուցե այն վերցնելու տարբերակը: Միեւնույն ժամանակ, «Ազգ-բանակ» հայեցակարգը հատկապես Ապրիլյան պատերազմից հետո իր՝ առնվազն ընդհանուր ձեւակերպմամբ՝ այնպիսի պլատֆորմ է, որ դժվար է դրան ռացիոնալ հակադրվելը. հնարավոր է ընդամենը քննարկել առարկայական բաղադրիչներն ու կոնկրետ բովանդակությունը: Կարապետյանը գիտակցում է, որ հայեցակարգն իրոք ուժեղ է և գործող նախագահն այն խաղարկելու է 2018 թվականին: Հետևաբար, իր հարցազրույցում շեշտադրելով Իսրայելի օրինակը, վարչապետը հստակ ներքաղաքական մեսիջ է հղում, որ հակադրելու է Սերժ Սարգսյան-Վիգեն Սարգսյան դուետին՝ իրենց իսկ զենքը: Միևնույն ժամանակ, Կարեն Կարապետյանը, չհանդիսանալով այս հայեցակարգի ճարտարապետը, շատ արագ կարող է հայտնվել լուսանցքում և լավագույն դեպքում խաղալ երկրորդ պլանի դեր, ինչը նրան, իհարկե, ձեռնտու չէ, հետևաբար, Կարապետյանի համար անչափ կարևոր է առաջ քաշել նաև իր հայեցակարգը, որը հակադրության մեջ չմտնելով «Ազգ-բանակ»-ի հետ, միևնույն ժամանակ վարչապետի համար հանրային լայն ընկալում կապահովի:

Ստելլա Խաչատրյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կալինինգրադում ստեղծել են ռեկորդային երկարության սաթե ականջօղNvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվելԼեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated PressՏոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմումԼատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարներըՌուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրԱվելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվելԱմերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրաՌուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի ՀայաստանըՏոկաև․ «Թուրքիան դարձել է աշխարհի ամենակարևոր երկրներից մեկը»Կարևոր բանակցություններ տեղի կունենան Թուրքիայում․ Զելենսկի Ռեալն ու ՊՍԺ-ն ստիպված կլինեն առնվազն 90 միլիոն եվրո վճարել Ման Սիթիի աստղի համարՌազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ նշանակվել են պաշտոններիԵս Իրանի դեմ պատերազմ չեմ սկսել, նրանք են մեզ հետ պատերազմ սկսել. Թրամփ Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները 36 ժամ ջուր չի լինելու Հռոմում բողոքի ցույցերը վերածվել են բախումների․ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառելՏեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը. քննարկվել են առաջիկա անելիքներին վերաբերող հարցերԿասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Եվրախորհրդարանի պատգամավոր․ Ադրբեջանը ջնջում է Լեռնային Ղարաբաղի հայերի պատմությունըԳերմանիան և Ուկրաինան նոր մարտական վերերկրյա ռոբոտ են պատրաստում ռազմաճակատ ուղարկելու համար2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Վազգեն Թևանյանը՝ աշխարհի առաջնության մեդալակիր Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները Հայազգի մարզիկը դարձել է Աշխարհի փոխչեմպիոն Վան Գոգի «Աստղալից գիշերը» կարող է պատկերել իրական երկնքի տեսարան Զելենսկին կմեկնի Էրդողանի մոտ Փոքր Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակազմը բաղկացած է 2500–3000 մարդուց. ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալՏաթևում խնջույքի ժամանակ դանակահարություն է տեղի ունեցել․ 33-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոցՈստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդունԷրդողանի կուսակցության պատգամավորը խիստ քննադատել է Ալիևին՝ նրան բռնապետ անվանելովՓաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է ՌԴ. Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով շփումների (տեսանյութ) Զգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ում Հայաստանը պե՞տք է մնա ՀԱՊԿ-ում. հարցում (տեսանյութ)Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են փրկարարական ոլորտում համագործակցության ընդլայնումըԽերսոնում մարդասիրական գործողություններն իրականացվում են պատշաճ մակարդակով. Մելանյա Թրամփ «Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթել Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամԱբովյան 10-ի գույքի բռնագանձման գործով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը, գործն ուղարկվել է նոր քննության Սամարղանդի Ռեգիստանը. Արևելքի կապույտ ճարտարապետությունը (տեսանյութ) Չեխիայի դեսպանության մասնաճյուղի ղեկավարը Երուսաղեմում վրաերթի է ենթարկվել ու մահացել Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանից ակնկալում են անհրաժեշտ քայլերՊուտինը մեծապես օգտվում է ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև պառակտումից. ԿալասՎրաստանի վարչապետ․ Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև մեկնարկած խաղաղ գործընթացը Ուկրաինան երկշաբաթյա դադարից հետո վերսկսել է հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին
Ամենադիտված