Կուսակիցները եւս անակնկալի են եկել Անհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու՝ երկխոսելու ծնողների հետ Սկզբունքային դատավորն ու «վատ շրջապատը». ի՞նչ ընդհանուր բան ունեն Արթուր Դավթյանն ու դատավորը Բրյուսելը նոր պայման է առաջադրում Դամասկոսին․ Մոսկվան արձագանքել է Եվրոպայի անվտանգության նոր համակարգ․ Politico-ն ներկայացրել է հինգ սցենար Թեհրանը չի զիջում․ հարստացված ուրանը կմնա Իրանի տարածքում Զելենսկին հաստատել է ռուսական նավին հասցված հարվածը․ Նորվեգիան դիմել է Կիևին Ում չկարողացան կոտրել ո՛չ հալածանքները, ո՛չ բանտը. Արման Աբովյանը շնորհավորել է Գագիկ Ծառուկյանին Կրեմլը բացահայտել է Աբու Դաբիի բանակցությունների շուրջ նոր տարաձայնությունները Չինաստանն ու Ուզբեկստանը խորացնում են միջուկային էներգետիկ համագործակցությունը Մոսկվան մեղադրում է Էստոնիային՝ Ուկրաինային օդային տարածք տրամադրելու համար Եվրամիությունը խստացնում է ռուսաստանցիներին զբոսաշրջային վիզաների տրամադրումը 

Ստվերը բերվում է սպիտակ դա՞շտ...

Վերլուծական

Պետական եկամուտների կոմիտեի ղեկավար Վարդան Հարությունյանը, որպես կոմիտեի ձեռքբերում, նշել է, որ խոշոր հարկ վճարողների մոտ ստվերն անցյալ տարվա 48.8 տոկոսից այս տարվա մարտին նվազել է մինչեւ 33.2 տոկոս:

Եթե 2016 թ. դեկտեմբերին ստվերը գնահատվում էր 48,8 տոկոս, նշանակում է խոշոր բիզնեսին այն ժամանակ «թույլատրված» էր թաքցնել եկամուտների կեսը: Դա վատ քվոտա չէր խոշորների համար: Ներկայում, ինչպես տեսնում ենք, պայքարը ստվերի դեմ որակապես նոր փուլ է թևակոխել, և ՊԵԿ բերված տասնորդական ճշգրտությամբ թվերը մեկ անգամ ևս վկայում են ՊԵԿ-ի կողմից տարվող աշխատանքների արդյունավետությունը: 2016 թվականի հոկտեմբերից 2017 թվականի ապրիլ ամիսներին՝ կոմիտեն ապահովել է 653.8 մլրդ դրամ հարկային եկամուտներ, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում պետական բյուջե եկամուտների աճը կազմել է 46.1 մլրդ դրամ:

500.3 մլրդ դրամ ապահովվել է հարկային մարմինների, իսկ 153.5 մլրդ դրամը՝ մաքսային մարմինների կողմից: Հարկային մասով աճը կազմել է 43.1 մլրդ դրամ, իսկ մաքսային մասով՝ 3 մլրդ դրամ: Այս թվերից կարելի է հասկանալ, որ ՊԵԿ բարեփոխումները հիմնականում ուղղված են եղել ներդրումային միջավայրի բարելավման նպատակով հարկային արտոնությունների ընդլայնմանը, մաքսային ընթացակարգերի պարզեցմանը, ստվերի դեմ պայքարին և օրինապահ հարկ վճարողների համար տնտեսական խթանների ստեղծմանը:

Թե որքան է տնտեսության ստվերային հատվածը, կան տարատեսակ գնահատականներ՝ 40 տոկոսից մինչ 10-15 տոկոս: Ինչ-որ բան հուշում է, որ 40 տոկոսն ավելի մոտ է իրականությանը: Անվիճելի է, որ ստվերային տնտեսությունը մեր երկրի զարգացման առաջ կանգնած լրջագույն խոչընդոտներից է: Եվ այնպես չէ, որ բարձրաստիճան պաշտոնյաներն էլ դա չեն հասկանում: Ստվերի դեմ պայքարը պետք է լինի համակողմանի և ՊԵԿ-ի հիմնական գործառույթներից ու նպատակներից մեկը, եթե չասենք գերակա խնդիրը՝ ստվերի կրճատումը պետք է լինի: Դրա համար առաջ են քաշվել համապատասխան ծրագիր, գործողությունների հաջորդականություն, որը հաջորդաբար իրականացնելու դեպքում՝ գուցե դրական արդյունք արձանագրենք: ՊԵԿ-ը մի կողմից երաշխավորում է տնտեսվարող սուբյեկտներին, որ օրինական դաշտում աշխատող և հարկ վճարողը պետք է որևէ խնդիր չունենա, բայց մյուս կողմից՝ հարկ է նշել, որ տնտեսվարող սուբյեկտները նույնպես պետք է համապատասխան վարքագիծ դրսևորեն: Ստվերի դեմ պայքարը հնարավոր է միայն  գործընկերային ձևաչափով: Ակնհայտ է, որ եթե այս գործընթացը միակողմանի լինի, միայն ՊԵԿ-ն այդ միջոցառումները ձեռնարկի, տեսուչին պատժի, գործից ազատի՝ բիզնես հանրությունը պետք է ադեկվատ պատասխան տա, պետք է համատեղ մտնել գործընթացի մեջ, որ հաջողություններ ունենանք:

Օբյեկտիվորեն պետք է արձանագրենք, որ բարեփոխումներն առարկայական են դարձել՝ խոսքից անցնելով գործնական քայլերի մակարդակ: Վարչարարական բնույթի բազմաթիվ հարցեր, որոնք թղթաբանական քաշքշուկ և ժամանակի կորուստ են ենթադրում, անմիջապես ուշադրության են արժանանում և լուծվում: Կոմիտեն նաև բիզնես հանրությանն ուղղված բարեփոխումներ է նախաձեռնել, որոնց մի մասը դեռ ընթացքի մեջ են: Բարելավվել են մաքսային հսկողության ընթացակարգերը, մաքսային ստուգումներն ավելի հասցեական են դարձել և ներդրվել է մաքսային ձևակերպումների պարզեցված գործընթաց: Ինչպես գիտենք, քաղաքացիների և բիզնես սեկտորի դժգոհությունն առաջացնող հիմնական խոչընդոտները հենց սրանք էին: Այս ամենից մի քանիսն են ընդամենը համալիր գործողությունների շարքից, որոնք թույլ տվեցին ՊԵԿ-ին՝ անցած տարվա համեմատ էականորեն կրճատել ստվերը երկրի տնտեսության մեջ, ինչը, միանշանակ, դրականորեն է ազդելու տնտեսական միջավայրի առողջացման վրա: Կառավարության գերխնդիրն է շարունակում մնալ՝ ստեղծել այնպիսի միջավայր, որպեսզի «սպիտակ դաշտում» աշխատող գործարարն իրեն հարմարավետ զգա, իսկ ստվերում աշխատողը գիտակցի, որ առաջին հերթին հենց իրեն է պետք դառնալ բարեխիղճ հարկատու:

Ստելլա ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կուսակիցները եւս անակնկալի են եկելԱնհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու՝ երկխոսելու ծնողների հետՍկզբունքային դատավորն ու «վատ շրջապատը». ի՞նչ ընդհանուր բան ունեն Արթուր Դավթյանն ու դատավորըԼիտվայի ԱԳ նախարարը հայտնել է, որ Մոլդովան կարող է առաջընթաց գրանցել ԵՄ անդամակցության շուրջ բանակցություններում Իրանի խորհրդարանում նախազգուշացրել են, որ նոր պատերազմը աշխարհին կստիպի հրաժեշտ տալ նավթինԿադիրովի որդին Սերբիայի քաղաքացիություն է ստացել ուրիշի անունով Վրաստանը վերջին մի քանի օրում արտաքսել է 83 օտարերկրացու, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիների Թուրքիայում միջքաղաքային ավտոբուս է շրջվել․ տուժածների թիվը հասել է 22-իՊուտինը փոխվարչապետ Նիկիտինին նշանակել է «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի հարցերով հատուկ ներկայացուցիչՌուսաստանն ու Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները Բրիտանիայում ամռանը անոմալ շոգի պատճառով կյանքից հեռացել է ավելի քան 5,200 մարդ Հարցումը ցույց է տվել, թե նախագահի որ թեկնածուն է ստացել Ֆրանսիայի ժողովրդի ամենամեծ աջակցությունը Ամերիկայի երկրներում տարեսկզբից ի վեր կարմրուկի ավելի քան 58 700 դեպք է գրանցվելԹրամփն ու Ռյուտեն բանակցություններ կվարեն նոյեմբերի 25-ինՄեկ օրում Հորմուզի նեղուցում ականապատված չորս տանկեր է պայթեցվել Նիկոլա Սարկոզին կրկին կանգնել է դատարանի առաջԵՄ-ն դեկտեմբերի 1-ից հիբրիդային ավտոմեքենաների ներմուծման քվոտաներ է սահմանում Իրանի շրջափակումը ցամաքից գործնականում անհնար է. Արաղչի Նեթանյահուն հայտարարել է ՀԱՄԱՍ-ի ներքին անվտանգության ծառայության ղեկավարի սպանության մասին Լեհաստանում ձերբակալվել է Կրակովի ահաբեկչական հարձակումը գովաբանած տղամարդը Բրյուսելը նոր պայման է առաջադրում Դամասկոսին․ Մոսկվան արձագանքել էԵվրոպայի անվտանգության նոր համակարգ․ Politico-ն ներկայացրել է հինգ սցենարԹեհրանը չի զիջում․ հարստացված ուրանը կմնա Իրանի տարածքումԶելենսկին հաստատել է ռուսական նավին հասցված հարվածը․ Նորվեգիան դիմել է ԿիևինՈւմ չկարողացան կոտրել ո՛չ հալածանքները, ո՛չ բանտը. Արման Աբովյանը շնորհավորել է Գագիկ ԾառուկյանինԿրեմլը բացահայտել է Աբու Դաբիի բանակցությունների շուրջ նոր տարաձայնություններըՉինաստանն ու Ուզբեկստանը խորացնում են միջուկային էներգետիկ համագործակցությունըՄոսկվան մեղադրում է Էստոնիային՝ Ուկրաինային օդային տարածք տրամադրելու համարԵվրամիությունը խստացնում է ռուսաստանցիներին զբոսաշրջային վիզաների տրամադրումըՄիացյալ Նահանգների հետախուզության ղեկավարը Պուտինին Ամերիկայի բարեկամ չի համարումԼիբիան Ուկրաինայից բացատրություն է պահանջում․ Բենգազիի հարվածները որակվել են որպես պատերազմի հայտարարությունԻրանը սպառնում է հարվածել Եվրոպայում գտնվող ամերիկյան ռազմակայաններինՄերցը հայտարարել է, որ Եվրոպան պատրաստ է բանակցել Ռուսաստանի հետՄիացյալ Նահանգները հետաքննում է Իրանի հնարավոր կապը նավերի դեմ կիբեռհարձակումների հետԼուկաշենկոն խոստովանել է, որ պատրաստ չէ հրաժարվել հեռուստացույցից Ռուսաստանի կորուստները․ 490 հազար զոհ և ամսական մինչև 50 հազար սպանված կամ վիրավորՈւկրաինայի ԶՈւ հարվածների հետևանքով մեկ շաբաթում Ռուսաստանի 65 բնակիչ է զոհվել. Միրոշնիկ Իրանը Միացյալ Նահանգներից 290 միլիարդ դոլարի փոխհատուցում է պահանջումԱվելի քան մեկ միլիարդ դոլար՝ վեց օրում․ «Քրիստիսն» ամփոփել է Նյու Յորքի աճուրդներըԶանգվածային արտաքսում Ռուսաստանից. տասնյակ հազարավոր միգրանտներ են վտարվել Իմ մարմինը չի կարողանում կապ հաստատել ուղեղիս հետ. Բելլա Հադիդը` իր առողջական խնդիրների մասին Նան Գոլդինի նոր ֆիլմի առաջին ցուցադրությունը Լոնդոնի «Հեյվարդ» պատկերասրահում էՊենտագոնը հայտնել է Միացյալ Նահանգներում անօդաչու թռչող սարքերի զգալի թուլացման մասինՎրաստանից զանգվածային արտաքսումները շարունակվում են․ նրանց թվում են նաև ՀՀ-ի քաղաքացիներԱքլորի գլխով պարսկական սափորը Թուրինից հասել է Ուլան ԲատորԿատարցի միջնորդները շարունակում են շփումներն ԱՄՆ-ի և Իրանի միջև. Կատարի ԱԳՆ Թուրքիայում կործանվել է AS-532 ռազմական ուղղաթիռը Առաջին մանկական «Բուքերի» եզրափակչում 8 գիրք է․ հաղթողին կընտրեն նաև երեխաներըՈւկրաինան պատերազմը ոչ մի տեղ չի տեղափոխում. Կիևում արձագանքել են Լիբիայի պահանջին՝ բացատրելու ռուսական նավի վրա հարձակումը «Հայաքվե»-ն մերժում է իշխանության սահմանադրական նախագիծը և հայտարարում ընդդիմադիր համախմբման մասին
Ամենադիտված