Հրաձգություն հայերի միջև՝ Սամարայում. կա մեկ զոհ
Հասարակություն
Մայիսի 7-ին Սամարայի Մեխզավոդ բնակավայրում փոխհրաձգություն է տեղի ունեցել հայերի և տեղի բնակիչների միջև: Այս մասին, ինչպես հաղորդում է Volga News-ը, 3 հայեր 1000 ռուբլու պատճառով վիճել են տեղի երիտասարդների հետ, ինչն էլ ավարտվել է հրաձգությամբ:
Նշենք, որ հայ երիտասարդներից երկուսին բուժօգնություն է տրամադրվել, սակայն նրանցից մեկը, գիտակցության չգալով, մահացել է:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Կասկածյալները հետախուզման մեջ են: Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ տուժածներն ու կասկածյալները հայեր են, ովքեր ՌԴ քաղաքացիություն ունեն:


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը