Հնգյակ երեխաներից տղայի վիճակում կայունացում է նկատվել
Հասարակություն
«Մուրացան» հիվանդանոցային համալիրում գտնվող հնգյակ երեխաներից տղայի վիճակում կայունացում է նկատվել:
«Մուրացան» հիվանդանոցային համալիրի տնօրեն Բագրատ Բավեյանն ասաց, որ փոքրիկի առողջական վիճակում կա աննշան դրական տեղաշարժ: «Վիճակը գնահատվում է ծանր, սակայն կայունացմամբ: Երբ բալիկն արդեն անցնի ապարատային շնչառության, այդ ժամանակ կարող ենք ասել, որ փոքրիկի կյանքին վտանգ չի սպառնում: Ինքը դեռ արհեստական շնչառության տակ է»,-ասաց նա:
Սուրբ Աստվածամայր եւ Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոններում գտնվող հնգյակի երկու աղջիկ երեխաների վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր:
Մեծամորցի 23-ամյա կինը հնգյակին լույս աշխարհ է բերել մայիսի 3-ին: Ավելի ուշ նրանցից երկուսը մահացել են:


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ