Էդգար Մանուչարյանը որակազրկվել է 6 խաղով (լուսանկար)
Սպորտ
Եկատերինբուրգի «Ուրալ»-ի և Հայաստանի հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանը որակազրկվել է Ռուսաստանի գավաթի խաղարկության 6 խաղով: Ինչպես տեղեկանում ենք «Սպորտ-Էքսպրես»-ից, բացի Մանուչարյանից առավելագույն պատժի են արժանացել նաև նրա թիմակից Արտյոմ Ֆիդլերն ու «Լոկոմոտիվ»-ի հարձակվող Արին:
Այս ֆուտբոլիստների մասնակցությամբ ծեծկռտուք էր տեղի ունեցել Ռուսաստանի գավաթի խաղարկության եզրափակիչ «Լոկոմոտիվ»-«Ուրալ» հանդիպման վերջնամասում:
Որակազրկումը չի տարածվելու Ռուսաստանի առաջնության հանդիպումների վրա:



















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը