Կարմիր քարտեր և երկու գոլ. «Յունայթեդ»-ը Եվրոպայի լիգայի եզրափակչում է (տեսանյութ, լուսանկարներ)
Սպորտ
Եվրոպայի լիգայի կիսաեզրափակչի պատասխան խաղում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը հյուրընկալեց «Սելտա»-ին:
Հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով: 17-րդ րոպեին Ռեշֆորդի փոխանցումից հետո Ֆելաինին բացեց հաշիվը, իսկ 85-րդ րոպեին Ռոնկալիան խփեց պատասխան գոլը:
Նշենք, որ հանդիպման 88-րդ րոպեին երկու ֆուտբոլիստ հեռացվեց դաշտից` ոչ սպորտային պահվածքի համար: Դաշտի տերերի կազմում կարմիր քարտ ստացավ Բային, հյուրերի կազմում գոլի հեղինակը` Ռոնկալիան:
Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը դաշտի տերերի մեկնարկային կազմում էր և փոխարինվեց 77-րդ րոպեին:
Մոուրինյուի թիմը առաջին խաղում հաղթել էր 1:0 հաշվով: Երկու խաղերում գրանցված ընդհանուր 2:1 հաշիվը մանկունիացիները դուրս բերեց եզրափակիչ:
Եզրափակչի մյուս մասնակիցը «Այքաս»-ն է: Չնայած նրան որ թիմը 1:3 հաշվով պարտվեց «Լիոն»-ին` հաջորդ փուլ դուրս եկավ առաջին խաղում տոնած 4:1 հաշվով հաղթանակի շնորհիվ:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում