«Իրատես». Հովիկ Աբրահամյանի թելադրած ինֆորմացիոն արտահոսքերը՝ ԱԱԽ քարտուղարի կամ վարչապետի պաշտոնների հետ կապված
Հայկական Մամուլ
«Իրատես» թերթը գրում է.
«Ասում են, թե Հովիկ Աբրահամյանը ստիպված է լինելու շա՜տ երկար ժամանակով գործազուրկի կարգավիճակին համակերպվել։ Նախ' տապալվեց նրա ծրագիրը ընդդիմության, ավելի ճիշտ, «Ծառուկյան» դաշինքի ստվերային կառավարման հարցում, հետո էլ, Բաղրամյան 26-ում կրկին հյուրընկալվելը շա՜տ հեռու է իրականությունից։
Մնում են նրա թելադրած ինֆորմացիոն արտահոսքերը, իբր, ԱԱԽ քարտուղար են նշանակում, գուցե նաեւ' վարչապետ։ Իրականում, ասում են, իշխանությունը բոլոր հաշիվները փակել է Հովիկ Աբրահամյանի հետ, եւ նա կարող է շատ երկար ժամանակ տրամադրել թոռներին կամ էլ ընդդիմության խոպան դաշտում վարուցանք անել։ Թեեւ դեռ հարց է՝ Հովիկ Աբրահամյանից ընդդիմություն դուրս կգա՞»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը