«Ժամանակ». Ինչ է որոշել նախագահը Արփինե Հովհաննիսյանի պաշտոնի մասով
Հայկական Մամուլ
«Ժամանակ» թերթը գրում է.
«Կառավարությունը երեկ հրաժեշտ տվեց արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, ինչն այդքան էլ կառավարության ղեկավարի սրտով չէր։ Կարեն Կարապետյանը տեւական ժամանակ ապարդյուն պայքարում էր, որպեսզի Արփինե Հովհաննիսյանը մնա իր պաշտոնում։
Սերժ Սարգսյանը որոշել է, որ արդարադատության նախարարը պետք է իր մարդը լինի, իսկ Արփինե Հովհաննիսյանը պետք է անցնի խորհրդարանական պատասխանատու աշխատանքի։ Արփինե Հովհաննիսյանի համար ԱԺ-ում մի քանի աշխատանքի մասին է խոսվում ՝ ԱԺ փոխնախագահ, ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ, նույնիսկ ԱԺ նախագահ։ Սերժ Սարգսյանը դեռ վերջնական որոշում այս պաշտոնների մասով չի կայացրել»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ