Տղաները տվեցին իրենց ողջ ուժերը. ուրախ եմ նրանց համար. Մոուրինյու
Սպորտ
Եվրոպայի լիգայի կիսաեզրափակչի «Սելտա»-ի դեմ պատասխան խաղից հետո «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն անդրադարձել է խաղին.
«Առաջին խաղում մենք ավելի լավ էինք խաղում: Տանը բաց խաղ էր ընթանում, ողջ ճնշումը մեզ վրա էր: Մրցակիցը խաղը շատ բարդ դարձրեց մեզ համար: Մեզ համար բարդ էր մինչև վերջ: Հանդիպման ելքն անհայտ էր մինչև վերջին վայրկյանը: Տղաները տվեցին իրենց ողջ ուժերը: Ուրախ եմ նրանց համար:
Եթե հաղթենք Եվրոպայի լիգայում, ավելի քան երջանիկ կլինեմ: «Այաքս»-ի հետ բարդ է լինելու: Նրանք երիտասարդ և ուժեղ թիմ ունեն: Նրանք առաջնությունը կավարտեն այս շաբաթ և 12 օր հանգստանալու հնարավորոսւթյուն կունենան: Մենք այս ընթացքում երեք խաղ կանցկացնենք»,- Մոուրինյուի խոսքը մեջբերում է BBC-ն:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը