Կուսակիցները եւս անակնկալի են եկել Անհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու՝ երկխոսելու ծնողների հետ Սկզբունքային դատավորն ու «վատ շրջապատը». ի՞նչ ընդհանուր բան ունեն Արթուր Դավթյանն ու դատավորը Բրյուսելը նոր պայման է առաջադրում Դամասկոսին․ Մոսկվան արձագանքել է Եվրոպայի անվտանգության նոր համակարգ․ Politico-ն ներկայացրել է հինգ սցենար Թեհրանը չի զիջում․ հարստացված ուրանը կմնա Իրանի տարածքում Զելենսկին հաստատել է ռուսական նավին հասցված հարվածը․ Նորվեգիան դիմել է Կիևին Ում չկարողացան կոտրել ո՛չ հալածանքները, ո՛չ բանտը. Արման Աբովյանը շնորհավորել է Գագիկ Ծառուկյանին Կրեմլը բացահայտել է Աբու Դաբիի բանակցությունների շուրջ նոր տարաձայնությունները Չինաստանն ու Ուզբեկստանը խորացնում են միջուկային էներգետիկ համագործակցությունը Մոսկվան մեղադրում է Էստոնիային՝ Ուկրաինային օդային տարածք տրամադրելու համար Եվրամիությունը խստացնում է ռուսաստանցիներին զբոսաշրջային վիզաների տրամադրումը 

Սերժ Սարգսյանի ապագան հայտնի՞ է

Վերլուծական

2018-ը սարերի հետևում չէ, իսկ դա նշանակում է, որ իշխանությունները քիչ ժամանակ ունեն իշխանական բուրգում վերադասավորումներ կատարելու, այդ վերադասավորումների արդյունքում ստեղծված պատկերը «շարժական» դարձնելու համար: Թիվ մեկ ներքաղաքական հարցն այսօր, թերևս, այն է, թե Սերժ Սարգսյանն իր հետագա գործունեության համար ինչպիսի ֆորմատ կընտրի, քանի որ ակնհայտ է՝ նա չի պատրաստվում 2018-ից հետո պասիվանալ ու շարունակելու է վճռական դերակատարում ունենալ երկրի կյանքում: Ու թեպետ շարունակաբար խոսվում էր այն մասին, որ Կարեն Կարապետյանը հավերժ չէ վարչապետի պաշտոնում, ու Սերժ Սարգսյանն այսպես թե այնպես հասնելու է նրա՝ վարչապետի պաշտոնից հեռացմանը, քանի որ նպատակադրվել է անձամբ 2018-ից ղեկավարել Հայաստանի Հանրապետությունը, սակայն դատելով ամենայնից՝ Կարապետյանը 2018-ից հետո ևս կշարունակի պաշտոնավարել իր ներկաիս պաշտոնում. Մոսկվան այս հարցում վճռակամորեն է տրամադրված:

Երբ տարիներ առաջ Հայաստանբում ստեղծվում է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը, քչերը պատկերացում ունեին այն մասին, թե ինչ էր իրականում իրենից ներկայացնելու այն: Շատերն այն ժամանակ սույն պաշտոնի ստեղծումը պայմանավորեցին բացառապես ներքաղաքական իրողություններով, ինչը, պետք է նկատել, այնքան էլ սխալ նկատառում չէր: Ու չնայած ԱԱԽ քարտուղարի պաշտոնը իր ազդեցիկությամբ 4-րդն էր համարվում, սակայն այն, ըստ էության, երկրի նախագահին ենթակա կառույց էր,որ կոչված էր համակարգելու ուժային կառույցների գործունեությունը:

Նոր Սահմանադրությամբ, սակայն, ԱԱԽ կառույցը շատ ավելի ազդեցիկ դերակատարում է ունենալու Հայաստանում, ինչը, բնականաբար, էապես բարձրացնելու է սույն կառույցի ղեկավարի դերակատարությունը երկրի կառավարման համակարգում. այն ըստ էության դառնալու է երկրում ընթացող խոքրային, հաճախ չերևացող գործընթացների վրա լիակատար վերահսկողություն ունենալու անզուգական ու իրական գործիք. ԱԱԽ քարտուղարը, կարելի է ասել, դառնալու է ինչ-որ իմաստով երկրի սվերային կառավարիչը:

Մամուլում տեղեկություններ են տարածվել այն մասին, որ չի բացառվում,իսկ ավելի ճիշտ՝ ամենայն հավանականությամբ ԱԱԽ քարտուղար է դառնալու Սերժ Սարգսյանը: Թե որքանով են այս տեղեկությունները համապատասխանում իրականությանը, իհարկե, այնքան էլ հեշտ չէ ասել, քանի որ ապագան գուշակելը մի փոքր անշնորհակալ գործ է, սակայն այն, որ նախագահի կողմից հստակ միտում է նկատվում՝ անձամբ վերահսկելու երկրի ուժային կառույցները,ակնհայտ է: Իսկ նման միտումը նշանակում է, որ Սարգսյանի՝ ԱԱԽ քարտուղար դառնալու մասին լուրերը կարող են ոչ միայն զուրկ չլինել հիմքերից, այլև համապատասխանել նախագահի՝ սեփական մտքում ունեցած ապագայի սցենարին:

Իրականում այս տարբերակն ամենևին էլ չի կարող հակասել Սերժ Սարգսյանի նպատակներին. նախ՝ ոլորտը չափից դուրս հոգեհարազատ է նրան, քանի որ երկար տարիներ երկրի նախագահը գլխավորել է կարևորագույն ուժային կառույցները, երկրորդ՝ այն չափազանց նպատակահարմար է քաղաքական տեսանկյունից: Խուսափելով Մոսկվայի հետ վիաճաբանելուց՝ կապված Կարապետյանի հետ, Սարգսյանն իրականում մեկ կրակոցով երկու նապաստակ է որսում. Դաշնակցության հետ ՀՀԿ-ի կնքած իրավահավասար կոալիցիայի միջոցով կատարելապես վերահսկում է Կարեն Կարապետյանին՝ նրա ոտքերի տակ հողը «մշտավառ» պահելով, երկրորդ՝ ոչ միայն չի հեռանում մեծ քաղաքականությունից, այլև, ըստ էության, նոր Սահմանադրության պայմաններում պահպանում է ներկայիս հնարավորությունները՝ վերհսկողություն ունենալու ռազմաքաղաքական պրոցեսների վրա:

Համաձայնե՛ք՝ իրավիճակի կատարյալ հանգուցալուծում…

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կուսակիցները եւս անակնկալի են եկելԱնհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու՝ երկխոսելու ծնողների հետՍկզբունքային դատավորն ու «վատ շրջապատը». ի՞նչ ընդհանուր բան ունեն Արթուր Դավթյանն ու դատավորըԼիտվայի ԱԳ նախարարը հայտնել է, որ Մոլդովան կարող է առաջընթաց գրանցել ԵՄ անդամակցության շուրջ բանակցություններում Իրանի խորհրդարանում նախազգուշացրել են, որ նոր պատերազմը աշխարհին կստիպի հրաժեշտ տալ նավթինԿադիրովի որդին Սերբիայի քաղաքացիություն է ստացել ուրիշի անունով Վրաստանը վերջին մի քանի օրում արտաքսել է 83 օտարերկրացու, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիների Թուրքիայում միջքաղաքային ավտոբուս է շրջվել․ տուժածների թիվը հասել է 22-իՊուտինը փոխվարչապետ Նիկիտինին նշանակել է «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի հարցերով հատուկ ներկայացուցիչՌուսաստանն ու Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները Բրիտանիայում ամռանը անոմալ շոգի պատճառով կյանքից հեռացել է ավելի քան 5,200 մարդ Հարցումը ցույց է տվել, թե նախագահի որ թեկնածուն է ստացել Ֆրանսիայի ժողովրդի ամենամեծ աջակցությունը Ամերիկայի երկրներում տարեսկզբից ի վեր կարմրուկի ավելի քան 58 700 դեպք է գրանցվելԹրամփն ու Ռյուտեն բանակցություններ կվարեն նոյեմբերի 25-ինՄեկ օրում Հորմուզի նեղուցում ականապատված չորս տանկեր է պայթեցվել Նիկոլա Սարկոզին կրկին կանգնել է դատարանի առաջԵՄ-ն դեկտեմբերի 1-ից հիբրիդային ավտոմեքենաների ներմուծման քվոտաներ է սահմանում Իրանի շրջափակումը ցամաքից գործնականում անհնար է. Արաղչի Նեթանյահուն հայտարարել է ՀԱՄԱՍ-ի ներքին անվտանգության ծառայության ղեկավարի սպանության մասին Լեհաստանում ձերբակալվել է Կրակովի ահաբեկչական հարձակումը գովաբանած տղամարդը Բրյուսելը նոր պայման է առաջադրում Դամասկոսին․ Մոսկվան արձագանքել էԵվրոպայի անվտանգության նոր համակարգ․ Politico-ն ներկայացրել է հինգ սցենարԹեհրանը չի զիջում․ հարստացված ուրանը կմնա Իրանի տարածքումԶելենսկին հաստատել է ռուսական նավին հասցված հարվածը․ Նորվեգիան դիմել է ԿիևինՈւմ չկարողացան կոտրել ո՛չ հալածանքները, ո՛չ բանտը. Արման Աբովյանը շնորհավորել է Գագիկ ԾառուկյանինԿրեմլը բացահայտել է Աբու Դաբիի բանակցությունների շուրջ նոր տարաձայնություններըՉինաստանն ու Ուզբեկստանը խորացնում են միջուկային էներգետիկ համագործակցությունըՄոսկվան մեղադրում է Էստոնիային՝ Ուկրաինային օդային տարածք տրամադրելու համարԵվրամիությունը խստացնում է ռուսաստանցիներին զբոսաշրջային վիզաների տրամադրումըՄիացյալ Նահանգների հետախուզության ղեկավարը Պուտինին Ամերիկայի բարեկամ չի համարումԼիբիան Ուկրաինայից բացատրություն է պահանջում․ Բենգազիի հարվածները որակվել են որպես պատերազմի հայտարարությունԻրանը սպառնում է հարվածել Եվրոպայում գտնվող ամերիկյան ռազմակայաններինՄերցը հայտարարել է, որ Եվրոպան պատրաստ է բանակցել Ռուսաստանի հետՄիացյալ Նահանգները հետաքննում է Իրանի հնարավոր կապը նավերի դեմ կիբեռհարձակումների հետԼուկաշենկոն խոստովանել է, որ պատրաստ չէ հրաժարվել հեռուստացույցից Ռուսաստանի կորուստները․ 490 հազար զոհ և ամսական մինչև 50 հազար սպանված կամ վիրավորՈւկրաինայի ԶՈւ հարվածների հետևանքով մեկ շաբաթում Ռուսաստանի 65 բնակիչ է զոհվել. Միրոշնիկ Իրանը Միացյալ Նահանգներից 290 միլիարդ դոլարի փոխհատուցում է պահանջումԱվելի քան մեկ միլիարդ դոլար՝ վեց օրում․ «Քրիստիսն» ամփոփել է Նյու Յորքի աճուրդներըԶանգվածային արտաքսում Ռուսաստանից. տասնյակ հազարավոր միգրանտներ են վտարվել Իմ մարմինը չի կարողանում կապ հաստատել ուղեղիս հետ. Բելլա Հադիդը` իր առողջական խնդիրների մասին Նան Գոլդինի նոր ֆիլմի առաջին ցուցադրությունը Լոնդոնի «Հեյվարդ» պատկերասրահում էՊենտագոնը հայտնել է Միացյալ Նահանգներում անօդաչու թռչող սարքերի զգալի թուլացման մասինՎրաստանից զանգվածային արտաքսումները շարունակվում են․ նրանց թվում են նաև ՀՀ-ի քաղաքացիներԱքլորի գլխով պարսկական սափորը Թուրինից հասել է Ուլան ԲատորԿատարցի միջնորդները շարունակում են շփումներն ԱՄՆ-ի և Իրանի միջև. Կատարի ԱԳՆ Թուրքիայում կործանվել է AS-532 ռազմական ուղղաթիռը Առաջին մանկական «Բուքերի» եզրափակչում 8 գիրք է․ հաղթողին կընտրեն նաև երեխաներըՈւկրաինան պատերազմը ոչ մի տեղ չի տեղափոխում. Կիևում արձագանքել են Լիբիայի պահանջին՝ բացատրելու ռուսական նավի վրա հարձակումը «Հայաքվե»-ն մերժում է իշխանության սահմանադրական նախագիծը և հայտարարում ընդդիմադիր համախմբման մասին
Ամենադիտված