Մխիթարյանը Հայաստանի ընտրանու առաջին ֆուտբոլիստն է, ով կարող է մասնակցել եվրագավաթների մրցաշարերից որևէ մեկի եզրափակչին
Սպորտ
Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը ազգային թիմի առաջին ֆուտբոլիստն է, ով կխաղա Եվրոպայի լիգայի եզրափակչում: Մխիթարյանը Հայաստանի ընտրանու առաջին ֆուտբոլիստն է, ով կարող է մասնակցել եվրոպական ակումբային մրցաշարերից որևէ մեկի եզրափակչին:
«Մանչեսթեր Յունայթեդ»-ը ոչ-ոքի խաղաց «Սելտա»-ի հետ և դուրս եկավ Եվրոպայի լիգայի եզրափակիչ: «Օլդ Տրաֆորդ»-ում կայացած խաղում «կարմիր սատանաները» ոչ-ոքի՝ 1:1 խաղացին «Սելտա»-ի հետ: Առաջին խաղում տարած հաղթանակի շնորհիվ մանչեսթերցիները դուրս եկան եզրափակիչ:
Մխիթարյանը դաշտի տերերի մեկնարկային կազմում էր և փոխարինվեց 77-րդ րոպեին:
Եվրոպայի լիգայի եզրափակիչը կկայանա մայիսի 24-ին, Ստոկհոլմում:


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ