Անգլիայի առաջնության՝ ապրիլ ամսվա լավագույն մարզիչն ու ֆուտբոլիստը (լուսանկարներ)
Սպորտ
«Տոտենհեմ»-ի գլխավոր մարզիչ Մաուրիսիու Պոչետինոն ճանաչվել է Անգլիայի առաջնության ապրիլ ամսվա լավագույն մարզիչ: Այս մասին տեղեկացնում է առաջնության պաշտոնական կայքը:
Ապրիլին լոնդոնցիները 6 խաղում 6 հաղթանակ են տոնել` խփելով 16 գոլ: Պոչետինոն այս մրցանակին առաջին անգամ է արժանանում:
Ամսվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել «Տոտենհեմ»-ի հարձակվող Սոն Հին Մինը: Ապրիլին ֆուտբոլիստը 5 գոլ է խփել և մեկ գոլային փոխանցում կատարել:




















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը