Մեկ օրում բացահայտվել է գողության 19 դեպք
Իրավունք
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի' մայիսի 11-ից 12-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 8 դեպքից բացահայտվել է 7-ը:
Արձանագրվել է զենք-զինամթերքի առգրավման եւ թմրամիջոցի հայտնաբերման 1-ական դեպք:
Բացահայտվել է գողության 14, խարդախության 4 եւ խուլիգանության 1 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 1 եւ գողության 5 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 11 պատահար, ինչի հետեւանքով 4 մարդ զոհվել է, 17-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին