ՀՀ Նախագահը ծննդյան 65-ամյակի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Էդվարդ Միլիտոնյանին
Գիտություն և Մշակույթ
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 12-ին շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, բանաստեղծ Էդվարդ Միլիտոնյանին ծննդյան 65-րդ տարեդարձի կապակցությամբ՝ մաղթելով քաջառողջություն և ստեղծագործական նորանոր հաջողություններ: Այս մասին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
«Դուք մեր մտավորականության արժանավոր ներկայացուցիչներից եք՝ բանաստեղծ, որի ստեղծագործությունները հասցեագրված են թե՛ մեծերին և թե՛ փոքրերին, գրահրատարակչական գործի կազմակերպիչ, որը տարիներ շարունակ նպաստել է հայ գրականության տարածմանն ու զարգացմանը:
Գնահատելի է նաև Ձեր գործունեությունը Հայաստանի գրողների միության նախագահի պաշտոնում, ինչպես նաև Ձեր երկարամյա աշխատանքը պարբերական մամուլում»,- ասված է Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձում:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)