ՀՀ ոստիկանապետը հերթական հրամաններն է ստորագրել
Գագիկ Շամշյանը հայտնում է
Այսօր՝ նոյեմբերի 17-ին ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել: Ինչպես ԼՈՒՐԵՐ.com-ին տեղեկացնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ ոստիկանապետի հրամանով աշխատանքից ազատվել է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության բաժնի պետ Մուշեղ Բաբայանը:
Նրա փոխարեն ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով նշանակվել է Գեւորգ Գեւորգյանը, որը նախկինում աշխատել է Հայաստանի Հատուկ քննչական ծառայությունում: ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով ոստիկանության քննչական գլխավոր վարչության Նոր Նորքի քննչական բաժնի պետ է նշանակվել ոստիկանության մայոր Մհեր Վարդանյանը:
ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով ոստիկանության գնդապետ Զարզանդ Եղիազարյանը նշանակվել է ոստիկանության Երեւան քաղաքի վարչության հասարակական կարգի ապահովման բաժնի պետ:
ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով աշխատանքից ազատվել է ոստիկանության Էրեբունու բաժնի, ոստիկանության Նուբարաշենի բաժանմունքի պետ, ոստիկանության փոխգնդապետ Հարություն Կարապետյանը:


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել