Արամ Ա-ն խոսել է ազգային ինքնության պահպանման մասին. Ֆրանսիա–Ադրբեջան նոր սկանդալ Առաջիկա օրերին ՀՀ կառավարությունը որոշում կընդունի ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու վերաբերյալ ՍԴ նախագահ չընտրվեց, նոր ընտրություն կանցկացվի Մեծ Բրիտանիայի վարչապետը խոստացել է վերականգնել Թրամփի և Զելենսկու հարաբերությունները Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը ներդնում է նոր ու ժամանակակից ISO 27001 ստանդարտ Ադրբեջանը կարող է տրոյական ձի դառնալ թուրքական աշխարհի դեմ․ Ալիևին իջեցնում են օդերից․Աբովյան Կանխվել է քրեակատարողական ծառայողի կողմից ազատազրկված անձանց բջջային հեռախոսներ փոխանցելու փորձը ՄԱԿ-ի դրոշի բարձրացման հանդիսավոր արարողություն Երևանում Ռուսաստանը չի բացառում ռուսական դիզելային վառելիքի ԱՄՆ մատակարարման հետ կապված դժվարությունները. Դմիտրիև Լավրովը ժամանել է Բաքու Արամ Ա–ն առողջություն է մաղթել Հռոմի պապ Լևոն XIV-ին Կարող եմ ամենահիմար բաներն ասել, ու դուք կծափահարեք. Թրամփ 

Եզրափակվել է Արցախի Հանրապետության խորհրդարանի գարնանային նստաշրջանը

Արցախ

Ազգային ժողովը հունիսի 28-ին գումարել է 6-րդ գումարման 5-րդ նստաշրջանի եզրափակիչ նիստը:

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության ԱԺ մամուլի ծառայությունից, բացելով նիստը՝ խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը հայ ժողովրդին շնորհավորել է Մարտակերտի ազատագրման օրվա կապակցությամբ և ԱԺ նիստի մասնակիցների անունից մաղթել կամք, տոկունություն և բարեկեցություն:

Անցնելով օրենսդրական աշխատանքին՝ խորհրդարանը քննարկել և առաջին ընթերցմամբ ընդունել է.

  1. «Արցախի Հանրապետության դատական օրենսգիրք», «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Դատական ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Արցախի Հանրապետության օրենքները, որոնց ընդունումը, արդարադատության նախարար Արարատ Դանիելյանի խոսքով, պայմանավորված է 2017թ.-ի փետրվարի 20-ին ընդունված Սահմանադրության 167-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջով, ըստ որի, դատական օրենսգիրքը համապատասխանեցվում է Սահմանադրությանը և ուժի  մեջ է մտնում մինչև  Սահմանադրության 168-րդ հոդվածին համապատասխան  ընտրված Հանրապետության նախագահի կողմից իր  պաշտոնի ստանձման օրը:
  2. «Հաշվեքննիչ պալատի մասին», «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բյուջետային համակարգի  մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության  օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Գանձապետական համակարգի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության  օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հանրային  ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության  օրենքում փոփոխություններ կատարելու մասին»,  «Աուդիտորական գործունեության մասին»  Լեռնային  Ղարաբաղի Հանրապետության  օրենքում լրացում կատարելու մասին», «Դատախազության մասին»  Լեռնային  Ղարաբաղի Հանրապետության  օրենքում  փոփոխություն կատարելու մասին», «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին»  Լեռնային  Ղարաբաղի Հանրապետության  օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Լեռնային  Ղարաբաղի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման  մասին»  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության  օրենքում   փոփոխություն կատարելու մասին»,  «Տեղական ինքնակառավարման  մասին»  Լեռնային  Ղարաբաղի Հանրապետության  օրենքում   փոփոխություններ կատարելու մասին», «Լեռնային  Ղարաբաղի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Կուսակցությունների մասին»  Լեռնային  Ղարաբաղի Հանրապետության  օրենքում  փոփոխություն կատարելու մասին», «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին»  Լեռնային  Ղարաբաղի Հանրապետության  օրենքում  փոփոխություններ կատարելու մասին» Արցախի Հանրապետության օրենքը, որոնց ընդունումը ևս պայմանավորված է Արցախի Հանրապետության Սահմանադրության  10-րդ գլխի պահանջով:

Խորհրդարանը քննարկել և հավանության է արժանացրել նաև.

«Պետական կենսաթոշակների մասին»  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության  օրենքում  փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ԼՂՀ օրենքը: Օրենքի ընդունումը նախատեսում է  անձի աշխատանքային ստաժում 1922թ.-ի սեպտեմբերի 1-ից մինչև 1994 թ.-ի մայիսի 1-ը ԼՂՀ զինված ուժերում զինծառայության, ինչպես նաև 1988թ. հունվարի 1-ից մինչև 1990թ. դեկտեմբերի 1-ը Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի վթարի  հետևանքների վերացման աշխատանքներին զինծառայողների մասնակցության ժամանակահատվածները հաշվառել մեկուկեսի չափով:

Օրենքի ընդունմամբ ԽՍՀՄ և ԼՂՀ ուժային մարմիններում զինվորական ծառայության ժամանակահատվածները անձի աշխատանքային ստաժում հաշվառվում են՝ անկախ պարտադիր կենսաթոշակային սոցիալական ապահովագրության ենթակա լինելու և սոցիալական վճար կատարելու հանգամանքից:

«Զորահավաքային նախապատրաստության և զորահավաքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության  օրենքում  փոփոխություն կատարելու մասին» ԼՂՀ օրենքը, որով կարգավորվում է զորահավաքի կազմակերպման և իրականացման գործընթացը, հստակեցվում է  ներգրավվող և շահագրգիռ նախարարությունների, ԼՂՀ Կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմինների և կազմակերպությունների կողմից իրականացվելիք գործընթացները:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովիկ Ջիվանյանը խորհրդարանին է ներկայացրել «Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» ԱՀ օրենքի  և «Արցախի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակարգ»  Ազգային ժողովի որոշման նախագծերը: Հանձնաժողովի նախագահն անդրադարձել է նախագծերի վերաբերյալ պատգամավորների ներկայացրած առաջարկներին և տվել պարզաբանումներ:

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» ԱՀ օրենքը, իսկ այնուհետև՝ «Արցախի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակարգ»  Ազգային ժողովի որոշումը:

Մտքերի փոխանակությունից հետո Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի կատարման  մասին հաշվետվությամբ հանդես է եկել  ֆինանսների նախարար Սպարտակ Թևոսյանը: Հաշվետվության վերաբերյալ համապատասխան եզրակացություններն են ներկայացրել վերահսկիչ պալատի նախագահ Էռնեստ Ավանեսյանը, ԱԺ ֆինանսաբուջետային և տնտեսական կառավարման մշտական հանձնաժողովի նախագահ Ռուսլան Իսրայելյանը և պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Լեռնիկ Հովհաննիսյանը: Հաշվետվության վերաբերյալ տեսակետներ են ներկայացրել նաև խմբակցությունների ղեկավարները:

22 կողմ, 4 դեմ ձայների հարաբերակցությամբ  պատգամավորներն ԱԺ որոշումամբ ընդունել են  ԼՂՀ 2016 թվականի պետական բյուջեի կատարման  մասին հաշվետվությունը:

Ընդմիջումից հետո նիստը շարունակվել է Կառավարության մասնակցությամբ: Գործադիր իշխանության անդամները վարչապետ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ պատասխանել են ՏԻՄ ընտրությունների, բնակարանաշինության, արտաքին քաղաքականության, առողջապահության, հակակարկտային համակարգի արդյունավետության, արտեզյան հորերի տեղադիրքի, բնագիտական մասնագիտությունների գծով կադրերի պատրաստման, ճանապարհաշինության և այլ թեմաների վերաբերյալ   պատգամավորների առաջադրած հարցերին:

Շարունակելով նիստը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2017 թվականի առաջին եռամսյակի պետական բյուջեի կատարման մասին տեղեկատվություն է ներկայացրել ֆինանսների նախարար Սպարտակ Թևոսյանը: Նրա փոխանցմամբ 2017թ-ի առաջին եռամսյակում ՀՆԱ-ն կազմել է 43,3 մլրդ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 8,1%-ով:

Նիստի ընթացքում քննարկվել է «Վերածնունդ» խմբակցության  ղեկավար Հայկ Խանումյանի Կառավարությանն ուղղված հարցապնդումը, որը վերաբերում է դեպի գյուղեր տանող ճանապարհների պահպանմանը, բարեկարգմանը և սպասարկմանը: Պատգամավորը Ազգային ժողովի քվեարկությանն է ներկայացրել ԱԺ որոշման նախագիծ, որով նախատեսվում է եռապատկել պետական բյուջեից ոլորտին հատկացվող գումարը: ԱԺ մյուս խմբակցությունների ներկայացուցիչներն առաջարկել են հարցը լրացուցիչ քննարկել այլ ձևաչափով՝ շահագրգիռ մարմինների հետ  համաձայնեցնելով բյուջետային  հնարավորությունները: Արդյունքում՝ հարցապնդման հեղինակը չի համաձայնել առաջարկության հետ և ԱԺ-ն մերժել է ներկայացված որոշումը:  

Պատգամավորական հայտարարությամբ հանդես են եկել Գագիկ Բաղունցը և Հայկ Խանումյանը:

«Աժ կանոնակարգ» օրենքի համաձայն՝ նստաշրջանի ավարտին խորհրդարանի ղեկավարը ներկայացրել է Ազգային ժողովի 2016-2017թթ. գործունեության մասին տարեկան հաղորդումը:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Արամ Ա-ն խոսել է ազգային ինքնության պահպանման մասին. Ֆրանսիա–Ադրբեջան նոր սկանդալԱռաջիկա օրերին ՀՀ կառավարությունը որոշում կընդունի ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու վերաբերյալՍԴ նախագահ չընտրվեց, նոր ընտրություն կանցկացվիՄեծ Բրիտանիայի վարչապետը խոստացել է վերականգնել Թրամփի և Զելենսկու հարաբերություններըԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը ներդնում է նոր ու ժամանակակից ISO 27001 ստանդարտԱդրբեջանը կարող է տրոյական ձի դառնալ թուրքական աշխարհի դեմ․ Ալիևին իջեցնում են օդերից․ԱբովյանԿանխվել է քրեակատարողական ծառայողի կողմից ազատազրկված անձանց բջջային հեռախոսներ փոխանցելու փորձըՄԱԿ-ի դրոշի բարձրացման հանդիսավոր արարողություն ԵրևանումՌուսաստանը չի բացառում ռուսական դիզելային վառելիքի ԱՄՆ մատակարարման հետ կապված դժվարությունները. ԴմիտրիևԼավրովը ժամանել է ԲաքուԱրամ Ա–ն առողջություն է մաղթել Հռոմի պապ Լևոն XIV-ինԿարող եմ ամենահիմար բաներն ասել, ու դուք կծափահարեք. ԹրամփՍեպտեմբերին Հայաստան է այցելել 290.016 զբոսաշրջիկ Ջրային կոմիտեի նախագահն այցելել է Սպանդարյանի և Կեչուտի ջրամբարներ, ուսումնասիրել «Արփա–Սևան» թունելի հիմնանորոգման ընթացքը Պալասիո Դոմինգոն Հայաստանում էՌուսաստանի նավթավերամշակման գործարաններից մի քանիսի աշխատանքը վերսկսվել է. ՌԴ փոխվարչապետՊՆ-ն ներկայացրել է ԶՈւ-ում դեպքերի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքներըՌԴ-ից դիզելային վառելիք գնելու պայմանավորվածության արդյունքը կասկածելի է. ՄելոնիՔննարկում՝ Գագիկ Ծառուկյանի գործով դատավարության և քաղաքական հետապնդումների մասին. ՍուրենյանցՎարչապետի գլխավորությամբ քննարկվել են Հայաստանի միգրացիոն կառավարման համակարգի վերափոխման հիմնական ուղղություններըՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է միասնական եվրոպական բանակ ստեղծելու անհրաժեշտության մասինՓոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 2 վարչական շրջանումԼուսինե Բադալյանին թույլ չեն տվել մուտք գործել ՌուսաստանԱլեքսանդրա Գրիգորյանը երիտասարդների Եվրոպայի առաջնությունում հերթական տիտղոսն է նվաճելՏԻՄ ընտրությունների պատճառով մաթեմատիկայի միասնական քննությունը կանցկացվի հոկտեմբերի 27-ինԼիոնից Ստամբուլ թռչող ինքնաթիռը արտակարգ իրավիճակի ազդանշան է տվելԵՄ-ն ուշադրության կենտրոնում է պահում Ավետիք Չալաբյանի գործի վերաբերյալ բարձրացված հարցերըՓաշինյանն ու «Ռուսական երկաթուղիների» ղեկավարը հանդիպել ենԹուրքիայի և Ադրբեջանի ներկայացուցիչները կմասնակցե՞ն Երևանում կայանալիք COP17-ին․ ՀՀ ԱԳՆ-ն կրկին խուսափել է հստակ պատասխանիցՀնդիկ գեներալ Թաքուր Սինհայի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր«Զվարթնոց» օդանավակայանում պահման հանձնված 30 հազար դոլարը փոխարինվել է կեղծ թղթադրամներով․ ԶԼՄԱրտաշատում «ՎԱՆ» Ա/Կ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտի աշխատանքը կասեցվել էՊեսկովը նշել է, որ Պուտինի և Թրամփի միջև հանդիպման մասին դեռևս համաձայնություն չկաԻշխան Սաղաթելյանը Բրյուսելում հանդիպել է Եվրոպական խորհրդարանի պատգամավորների հետՄԱԿ-ը հրապարակել է վերջին 11 տարիների ընթացքում մահացած և անհետ կորած երեխա-միգրանտների թիվըՀռոմի պապի եղբայրը խոսել է վիրահատությունից հետո նրա բարեկեցության մասինՀունահռոմեական ոճի ըմբիշներ Գասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյանը՝ արծաթե մեդալակիրներՀայ-թուրքական սահմանի բացո՞ւմ, Փաշինյանի խաղաղության ծրագիրն ու Արցախի հուշարձանների ճակատագիրըՈւկրաինան Ուիթքոֆին և Քուշներին հրավիրել է Եվրոպայում կայանալիք հանդիպմանCOP17-ի կազմակերպչական ծառայությունների ձեռքբերման համար ՀՀ պետբյուջեում նախատեսվել է 18.5 մլրդ դրամՊեսկովը նշել է, որ Թրամփը ջանքեր է գործադրում Ուկրաինայում խաղաղ կարգավորման հասնելու համարՖիդանը կներկայացնի Թուրքիան հոկտեմբերի 15-ին Բաքվում կայանալիք CICA գագաթնաժողովումՇուրջօրյա ուժեղացված վերահսկողություն՝ մետրոպոլիտենի բոլոր կայարաններումՎաղաշեն-Աստղաձոր ճանապարհին «Opel»-ը մխրճվել է կայանված «ԳԱԶ 53»-ի մեջ․ կա վիրավորԻՀՊԿ. Կոնտեյներային նավը խորտակվել է Հորմուզի նեղուցում«Մարզաբնակներն են մեղավոր Երևանի խցանումների համա՞ր». Գառնիկ Դանիելյանը՝ Սուրեն Գրիգորյանի առաջարկի մասինՔննարկվել են Գյումրի-Ախուրիկ-Թուրքիայի սահման և Երասխ-Նախիջևան երկաթուղիների վերակառուցման նախագծերըԵվրահանձնաժողովը Կիևին 2.86 միլիարդ եվրո է փոխանցել՝ անօդաչու թռչող սարքեր և հրթիռներ գնելու համարՏԻՄ ընտրությունների պատճառով «Մաթեմատիկա» առարկայի միասնական քննության օրը փոխվել էԵրևանում բարձրացվել է ՄԱԿ-ի դրոշը՝ COP17 համաժողովին ընդառաջ
Ամենադիտված