Nvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT 4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվել Լեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated Press Տոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում Լատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարները Ռուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր Ավելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվել Ամերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրա Ռուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը «Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել 

Քայլ` ձիով. Հայաստանը փորձում է կանխել պատերազմը...

Հրապարակումներ

Շատերը նկատած կլինեն, որ ԱՄՆ-ի ու Հայաստանի նախագահների պաշտոնական հանդիպումները սովորաբար չափազանց հազվադեպ են տեղի ունենում, ինչը, թերևս, պայմանավորված է Հայաստանի կողմից վարվող արտաքին քաղաքականության բնույթով: Մինչդեռ համաշխարհային քաղաքական օրակարգը որոշող երկրի  բարձրագույն ղեկավարության հետ մեր երկրի իշխանությունների հաճախակի շփումները կարող էին միմիայն հօգուտ Հայաստանի լինել. ԱՄՆ-ը լայն հնարավորություններ ունեցող երկիր է, ու մեզ բնավ չէր խանգարի փոխադարձորեն վստահելի ու առավել սերտ հարաբերություններ ունենալ մի պետության հետ, որի հետ մեր հարաբերությունների է՛լ ավելի սերտացումը միմիայն դրական կազդեր Հայաստանի վրա:

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը Sputnik-ին տված իր հարցազրույցում հայտարարել է, որ առաջիկայում սպասվում է Թրամփ-Սարգսյան հանդիպում. նախապատրաստական աշխատանքներն այլևս սկսված են, ու հանդիպման օրակարգը հստակեցվում է: Ի հավելումն իր այդ հայտարարության` դեսպան Հովհաննիսյանը մի ուշագրավ հայտարարությամբ է հանդես եկել` կարծես  բացահայտելով առաջիկա հանդիպման օրակարգային հարցերից կարևորագույնի բովանդակությունը: «Հայաստանը հույս ունի, որ ԱՄՆ-ն կշարունակի մասնակցել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը՝ չնայած վերջին ժամանակներում ակտիվության նկատելի անկմանը»,-հայտարարել է դեսպանը:

Անկասկած է, որ երկու երկրների ղեկավարների միջև հանդիպումը, որն ամենայն հավանականությամբ, կայանալու է այս տարվա ընթացքում, պայմանավորված է երկու հիմնական հանգամանքներով` Հայաստանի ներքաղաքական ու արտաքին քաղաքական հարթություններում ստեղծված գերզգայուն իրավիճակով: Հայաստանը խնդիր ունի ամեն գնով կանխելու պատերազմը, երկրորդ` Սերժ Սարգսյանը կարիք ունի 2018-ին ընդառաջ՝ սեփական պլանների իրականացման հետ կապված որոշակի հստակեցումների` պլաններ, որոնք առանց համաշխարհային ուժային կարևորագույն կենտրոնների կարծիքն ու դիրքորոշումը հաշվի առնելու` Սարգսյանը չի կարողանալու լուծել: Նախ` արցախյան խնդրի հետ կապված՝ պետք է նկատել, որ բոլորը միանշանակորեն հասկացել են, Մոսկվան` նույնպես, որ առանց Արևմուտքի մասնակցության՝ հարցը կարգավորել կամ գոնե միառժամանակ սառեցնել՝ չի հաջողվելու:

Հետևաբար, այսպես թե այնպես, Կրեմլը ստիպված է լինելու հանդուրժել Արևմուտքի դերակատարությունը արցախյան խնդրի խաղաղ կարգավորման հարցում. ազերիներին զսպել կարող են միայն նրանք, ովքեր անմիջական հասանելիություն ունեն Ալիևի արտասահմանյան հաշիվներին, ինչը հաշվի չառնել Մոսկվայում՝ ուղղակի չեն կարող: Այսօր տարածաշրջանում մեծ ու անկանխատեսելի հետևանքներով պայթյուն թույլ չտալու՝ Մոկվայի միակ ուղին իշխանությունն այստեղ կիսելն է Թրամփի հետ: Ի դեպ` ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի՝ հենց ռուսական Sputnik-ի միջոցով փոխանցած ցանկությունը` տեսնելու ԱՄՆ-ին խաղաղության պահպանման առաջին ջատագովների շարքերում, վկայում է այն մասին, որ Երևանի ու Մոսկվայի միջև այս հարցում որոշակի կոնսենսուսային համաձայնություն, այնուամենայնիվ, կայացվել է. ռուսներին հաջողվել է համոզել, որ ՀՀ-Արևմուտք հնարավոր մերձեցումը ոչ մի սպառնալիք չի կարող հանդիսանալ Մոսկվայի` Հայաստանում ունեցած շահերին: Ռուսներն էլ, չունենալով այլ ելք, քան հանդուրժել ԱՄՆ ներկայությունը տարածաշրանում, ստիպված համաձայնվել են` գործընթացը լիակատարորեն վերահսկելու նախապայմանով: Այս իմաստով՝ Սարգսյան-Թրամփ առաջիկա հանդիպումը պետք է համարել Արևմուտքի հաղթանակը` հաղթանակ, որը, սակայն, չի կարող որպես սեփական պարտություն ընկալվել Ռուսաստանի կողմից. Անդրկովկասում ներկայում աշխարհաքաղաքական ուժերի հավասարակշռում է տեղի ունենում:

Ինչ վերաբերում է ներքաղաքական ասպեկտին, ապա այստեղ ևս բավական հետաքրքրական իրավիճակ է ստեղծվել, որը, բնականաբար, չի կարող քննարկման առարկա չդառնալ նախագահների առաջիկա հանդիպմանը: Որքան էլ թվա, թե այս հարցում ամենաշահագրգիռ կողմը Սերժ Սարգսյանն է ու վերջինս ձգտելու է աջակցություն ստանալ Թրամփից իր պլաններն իրագործելու ճանապարհին, անհնար է, սակայն,  չնկատել, որ որքան Արևմուտքն է պետք Սերժ Սարգսյանին, այնքան էլ Սարգսյանն` Արևմուտքին, քանի որ Սերժ Սարգսյանը նույն Արևմուտքի կողմից շատ ավելի ընկալելի գործընկեր է, քան ասենք՝ վարչապետ Կարապետյանը. նախագահը կարևոր կապեր ունի Արևմուտքում, ինչը թույլ է տալիս վերջինիս՝ զանզան խողովակների միջոցով կառուցողական երկխոսության մեջ գտնվել Հայաստանի հետ, որքան էլ մեր երկիրը  ռուսամետ արտաքին քաղաքականություն  վարի. Սերժ Սարգսյանի` Հայաստանի ներսում դիրքերի հզորացումը բխում է ԱՄՆ-ի շահերից: Ու եթե Հայաստանը կարողանա այնքան ճարպիկ գտնվել, որ չփչացնելով Մոսկվայի հետ ռազմավարական գործընկերությունը` կառուցողական երկխոսության մեջ գտնվի նաև Արևմուտքի հետ, ապա դրանից միայն կշահի: Ինչ վերաբերում է Ասոցացման համաձայնագրին, որի վրա Կրեմլը Լավրովի շուրթերով արդեն հասցրել է «վետո դնել», ենթադրելի է, որ, այնուամենայնիվ, այն չի ստորագրվի, եթե մինչ այդ, իհարկե, Կրեմլն իր վերաբերմունքը չփոխի, ինչը քիչ հավանական է: Սակայն ակնհայտ է, որ եթե նույնիսկ համաձայնագիրը չստորագրվի էլ, դա ճակատագրական բնույթ չի կրի ՀՀ-Արևմուտք հարաբերություններում: Երկխոսությունը չի կարղ սկսվել ու ավարտվել Ասոցացման համաձայնագրով. այդ երկխոսւթյունն անհրաժեշտ է կողմերից յուրաքանչյուրին:

 

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կալինինգրադում ստեղծել են ռեկորդային երկարության սաթե ականջօղNvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվելԼեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated PressՏոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմումԼատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարներըՌուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրԱվելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվելԱմերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրաՌուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի ՀայաստանըՏոկաև․ «Թուրքիան դարձել է աշխարհի ամենակարևոր երկրներից մեկը»Կարևոր բանակցություններ տեղի կունենան Թուրքիայում․ Զելենսկի Ռեալն ու ՊՍԺ-ն ստիպված կլինեն առնվազն 90 միլիոն եվրո վճարել Ման Սիթիի աստղի համարՌազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ նշանակվել են պաշտոններիԵս Իրանի դեմ պատերազմ չեմ սկսել, նրանք են մեզ հետ պատերազմ սկսել. Թրամփ Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները 36 ժամ ջուր չի լինելու Հռոմում բողոքի ցույցերը վերածվել են բախումների․ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառելՏեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը. քննարկվել են առաջիկա անելիքներին վերաբերող հարցերԿասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Եվրախորհրդարանի պատգամավոր․ Ադրբեջանը ջնջում է Լեռնային Ղարաբաղի հայերի պատմությունըԳերմանիան և Ուկրաինան նոր մարտական վերերկրյա ռոբոտ են պատրաստում ռազմաճակատ ուղարկելու համար2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Վազգեն Թևանյանը՝ աշխարհի առաջնության մեդալակիր Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները Հայազգի մարզիկը դարձել է Աշխարհի փոխչեմպիոն Վան Գոգի «Աստղալից գիշերը» կարող է պատկերել իրական երկնքի տեսարան Զելենսկին կմեկնի Էրդողանի մոտ Փոքր Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակազմը բաղկացած է 2500–3000 մարդուց. ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալՏաթևում խնջույքի ժամանակ դանակահարություն է տեղի ունեցել․ 33-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոցՈստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդունԷրդողանի կուսակցության պատգամավորը խիստ քննադատել է Ալիևին՝ նրան բռնապետ անվանելովՓաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է ՌԴ. Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով շփումների (տեսանյութ) Զգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ում Հայաստանը պե՞տք է մնա ՀԱՊԿ-ում. հարցում (տեսանյութ)Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են փրկարարական ոլորտում համագործակցության ընդլայնումըԽերսոնում մարդասիրական գործողություններն իրականացվում են պատշաճ մակարդակով. Մելանյա Թրամփ «Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթել Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամԱբովյան 10-ի գույքի բռնագանձման գործով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը, գործն ուղարկվել է նոր քննության Սամարղանդի Ռեգիստանը. Արևելքի կապույտ ճարտարապետությունը (տեսանյութ) Չեխիայի դեսպանության մասնաճյուղի ղեկավարը Երուսաղեմում վրաերթի է ենթարկվել ու մահացել Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանից ակնկալում են անհրաժեշտ քայլերՊուտինը մեծապես օգտվում է ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև պառակտումից. ԿալասՎրաստանի վարչապետ․ Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև մեկնարկած խաղաղ գործընթացը Ուկրաինան երկշաբաթյա դադարից հետո վերսկսել է հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին
Ամենադիտված