Marca. Ռոնալդուն բաց կթողնի Կոնֆեդերացիաների գավաթի խաղը` իր երկվորյակ երեխաներին տեսնելու համար
Սպորտ
Պորտուգալիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն չի մասնակցի Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության երրորդ տեղի համար խաղին: Այս մասին գրում է Marca-ն:
Պորտուգալիայի հավաքականի մարզչական շտաբը թույլատրել է ֆուտբոլիստին չմասնակցել խաղին, քանի որ նա պետք է մեկնի ԱՄՆ` տեսնելու իր նորածին երկվորյակներին: Երեխաները ծնվել են փոխնակ մորից: Նրանց անվանակոչել են Եվա և Մատեո:
Հիշեցնենք, որ մրցաշարի եզրափակչում պորտուգալացիները հետխաղյա 11 մետրանոցներով զիջեցին Չիլիի ընտրանուն:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն