Հայ թաեքվոնդոիստներն ավարտել են մրցելույթներն աշխարհի առաջնությունում
Սպորտ
Հարավային Կորեայի Մուջու քաղաքում ավարտվող թաեքվոնդոյի աշխարհի առաջնությունում հունիսի 28-ին տատամի է մտել Հայաստանի հավաքականի վերջին ներկայացուցիչը՝ Արման Երեմյանը (87 կգ քաշային կարգ):
Մեր մարզիկը մեկնարկային մենամարտում գերազանցել է սենեգալցի Դիեյ Գույեին, բայց 1/16 եզրափակչում պարտվել է Սլովենիան ներկայացնող Իվան Տրայկովիչից (8:16) եւ դուրս մնացել մեդալի համար հետագա պայքարից: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ի կայքը:
Ավելի վաղ մրցաշարում հանդես էին եկել Հայաստանի հավաքականի անդամներ Սերգեյ Վարդազարյանը (68 կգ) եւ Դավիթ Վարդումյանը (74 կգ), որոնք եւս աշխարհի առաջնության մեկ փուլ էին հաղթահարել:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը