Որոշ ՀԿ-ներ կվերափոխվեն ընտանիքների աջակցության կենտրոնների. նախարար
Քաղաքական
Առաջիկայում Սոցապնախարարության կազմում գործող մի շարք կազմակերպություններ վերափոխվելու են ընտանիքների աջակցության կենտրոնների: Այս մասին այսօր ԱԺ-ում «Հայաստանի Հանրապետության 2016 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության ժամանակ ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:
Նախարարն ընդգծեց, որ երեխաները պետք է ընտանիքներում լինեն, և այս ծրագրերը կիրականացվեն այնքան ժամանակ, քանի դեռ նրանց խնդիրները լուծված չեն լինի:
Արդյո՞ք նախարարությունն ունի պատշաճ մասնագիտական և նյութական ռեսուրսներ՝ նշված ծրագիրը արագ և արդյունավետ կյանքի կոչելու համար՝ ՀՀԿ-ական պատգամավոր Ռուզաննա Մուրադյանի հարցին ի պատասխան՝ Ասատրյանը նշեց.
«Կարծում եմ, որ այս տարվա ընթացքում մեր համակարգում գործող առնվազն 6 հաստատությունների վերակազմմանն ականատես կլինենք: Այս աշխատանքների իրականացումը նախատեսել ենք մեր գործընկերների հետ: Բնական է, որ պետբյուջեի միջոցները միշտ սուղ են լինում», - ասաց նախարարը:
Նա ընդգծեց, որ այս ծրագրերը շարունակական են լինելու, այսինքն՝ ոչ թե միանվագ ինչ-որ գործողություն պետք է անեն ու դադարեցնեն ծրագիրը, այլ այն դարձնեն համակարգային:
Անդրադառնալով անձանց ավանդների փոխհատուցմանը նախարարը նշեց, որ 3472 տարեց ստացել է ավանդի դիմաց փոխհատուցում: «Միջոցները, որոնք հատկացվում են պետբյուջեից՝ երեք ուղղությամբ են ուղղվել՝ 50%-ը տարեցներին, 40%-ը՝ սահմանամերձ բնակավայրի բնակիչներին, 10%-ը ազատամատիկներին», - ասաց նա՝ ավելացնելով, որ նախատեսվում է, որ մինչև տարեվերջ ներկայում հաշվառված բոլոր անձինք իրենց ավանդի փոխհատուցումները ստանան:


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը