Բրյուսելը նոր պայման է առաջադրում Դամասկոսին․ Մոսկվան արձագանքել է Եվրոպայի անվտանգության նոր համակարգ․ Politico-ն ներկայացրել է հինգ սցենար Թեհրանը չի զիջում․ հարստացված ուրանը կմնա Իրանի տարածքում Զելենսկին հաստատել է ռուսական նավին հասցված հարվածը․ Նորվեգիան դիմել է Կիևին Ում չկարողացան կոտրել ո՛չ հալածանքները, ո՛չ բանտը. Արման Աբովյանը շնորհավորել է Գագիկ Ծառուկյանին Կրեմլը բացահայտել է Աբու Դաբիի բանակցությունների շուրջ նոր տարաձայնությունները Չինաստանն ու Ուզբեկստանը խորացնում են միջուկային էներգետիկ համագործակցությունը Մոսկվան մեղադրում է Էստոնիային՝ Ուկրաինային օդային տարածք տրամադրելու համար Եվրամիությունը խստացնում է ռուսաստանցիներին զբոսաշրջային վիզաների տրամադրումը Միացյալ Նահանգների հետախուզության ղեկավարը Պուտինին Ամերիկայի բարեկամ չի համարում Լիբիան Ուկրաինայից բացատրություն է պահանջում․ Բենգազիի հարվածները որակվել են որպես պատերազմի հայտարարություն Իրանը սպառնում է հարվածել Եվրոպայում գտնվող ամերիկյան ռազմակայաններին 

Քաղաքացիական հասարակության ինստիտուտի կոչը

Հասարակություն

Ս.թ. հունիսի 20-ին դեռևս չպարզված հանգամանքներում Ադրբեջանի տարածքում է հայտնվել ՀՀ քաղաքացի 43-ամյա Զավեն Կարապետյանը։ Հունիսի 21-ին ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկատվություն են տարածել հայկական կողմից դիվերսիա կազմակերպելու փորձի և հայ զինծառայողի գերեվարման մասին։ Նույն օրը Ադրբեջանի ՊՆ կողմից տեսանյութ է տարածվել, որում «դիվերսանտը» ներկայանում է որպես 1974թ. ծնված Զավեն Հովհաննեսի Կարապետյան Տավուշի մարզի Դովեղ գյուղից։

Ավելի ուշ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հերքեց դիվերսիայի որևէ փորձ իրականացնելու և զինծառայող կորցնելու վերաբերյալ տեղեկատվությունը1, իսկ Դովեղի գյուղապետ Սամվել Գորգինյանը հայտնեց, որ իրենց համայնքում նման անձ չի բնակվում2։

Մինչդեռ Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը հաստատեց, որ տեսանյութում Վանաձորի բնակիչ Զավեն Կարապետյանն է։

«Քաղաքացիական հասարակության ինստիտուտը» հարկ է համարում հիշեցնել, որ 2014 թվականին Ադրբեջանի տարածքում էր հայտնվել ՀՀ քաղաքացի, Տավուշի մարզի Չինարի գյուղի բնակիչ 31-ամյա Կարեն Պետրոսյանը, որին նույնպես ադրբեջանական կողմը ներկայացնում էր որպես դիվերսանտ4։ Կարեն Պետրոսյանը գերեվարվել է 2014թ. օգոստոսի 7-ին, իսկ հաջորդ օրը՝ օգոստոսի 8-ին մահացել անազատության մեջ։ Նրա մարմինը վերադարձվել է խոշտանգված։

Նույն տարում՝ ավելի վաղ հայ-ադրբեջանական սահմանը հատել էր նաև ՀՀ քաղաքացի, 77-ամյա Մամիկոն Խոջոյանը, ով Ադրբեջանում մեկ ամսից ավելի գերության մեջ էր մնացել՝ նույնպես ենթարկվելով խոշտանգումների։ Նա հայկական կողմին վերադարձվել էր առողջական լուրջ խնդիրներով և երկու ամիս անց՝ մայիսի 20-ին մահացել։

Գնահատելով Ադրբեջանի գործողությունները` Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի փոխնախագահ Արտակ Կիրակոսյանը փաստում է, որ վերջին տարիներին ավելի ակնհայտ է դարձել ադրբեջանական իշխանությունների և, առհասարակ, հասարակության հակամարդկային վերաբերմունքը։ «Ադրբեջանը երբեք այսքան հեռու չի եղել մարդու կյանքի իրավունքը և արժանապատվությունը հարգելու քաղաքականությունից, ինչը ՀՀ քաղաքացու ճակատագրով մտահոգվելու լուրջ պատճառ է»,- նշել է Ա.Կիրակոսյանը:

Հաշվի առնելով վերոգրյալ նախադեպերը` «Քաղաքացիական հասարակության ինստիտուտը» կոչ է անում.

Միջազգային իրավասու բոլոր ատյաններին, մասնավորապես, Կարմիր խաչի միջազգային կազմակերպությանը, ՄԱԿ-ին և Եվրոպայի Խորհրդին՝

-անհապաղ միջոցներ ձեռնարկել ՀՀ քաղաքացու վերադարձման և նրա անվտանգության ապահովման ուղղությամբ։

ՀՀ Արտաքին գործերի նախարարությանը՝

-բարձրացնել գերեվարված ՀՀ քաղաքացու հարցը բոլոր իրավասու միջազգային կառույցներում և պահանջել միջոցներ ձեռնարկել ՀՀ քաղաքացու վերադարձման և նրա անվտանգության ապահովման ուղղությամբ։

ՀՀ իշխանություններին՝

-ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ սահմանային ռեժիմի պատշաճ կառավարում իրականացնելու և ՀՀ քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար, որպեսզի ՀՀ քաղաքացիները չհայտնվեն Ադրբեջանի տարածքում։

Ադրբեջանի իշխանություններին՝

-հավատարիմ մնալ Մարդու իրավունքների միջազգային փաստաթղթերով և 1949 թ. Ժնևյան կոնվենցիաներով և կից արձանագրություններով ստանձնած իր պարտավորություններին, ինչպես նաև ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ երաշխավորելու Զավեն Կարապետյանի ֆիզիկական անվտանգությունը մինչև նրա Հայաստան վերադառնալը:

Քաղաքացիական հասարակության ինստիտուտ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Թուրքիայում միջքաղաքային ավտոբուս է շրջվել․ տուժածների թիվը հասել է 22-իՊուտինը փոխվարչապետ Նիկիտինին նշանակել է «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի հարցերով հատուկ ներկայացուցիչՌուսաստանն ու Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները Բրիտանիայում ամռանը անոմալ շոգի պատճառով կյանքից հեռացել է ավելի քան 5,200 մարդ Հարցումը ցույց է տվել, թե նախագահի որ թեկնածուն է ստացել Ֆրանսիայի ժողովրդի ամենամեծ աջակցությունը Ամերիկայի երկրներում տարեսկզբից ի վեր կարմրուկի ավելի քան 58 700 դեպք է գրանցվելԹրամփն ու Ռյուտեն բանակցություններ կվարեն նոյեմբերի 25-ինՄեկ օրում Հորմուզի նեղուցում ականապատված չորս տանկեր է պայթեցվել Նիկոլա Սարկոզին կրկին կանգնել է դատարանի առաջԵՄ-ն դեկտեմբերի 1-ից հիբրիդային ավտոմեքենաների ներմուծման քվոտաներ է սահմանում Իրանի շրջափակումը ցամաքից գործնականում անհնար է. Արաղչի Նեթանյահուն հայտարարել է ՀԱՄԱՍ-ի ներքին անվտանգության ծառայության ղեկավարի սպանության մասին Լեհաստանում ձերբակալվել է Կրակովի ահաբեկչական հարձակումը գովաբանած տղամարդը Բրյուսելը նոր պայման է առաջադրում Դամասկոսին․ Մոսկվան արձագանքել էԵվրոպայի անվտանգության նոր համակարգ․ Politico-ն ներկայացրել է հինգ սցենարԹեհրանը չի զիջում․ հարստացված ուրանը կմնա Իրանի տարածքումԶելենսկին հաստատել է ռուսական նավին հասցված հարվածը․ Նորվեգիան դիմել է ԿիևինՈւմ չկարողացան կոտրել ո՛չ հալածանքները, ո՛չ բանտը. Արման Աբովյանը շնորհավորել է Գագիկ ԾառուկյանինԿրեմլը բացահայտել է Աբու Դաբիի բանակցությունների շուրջ նոր տարաձայնություններըՉինաստանն ու Ուզբեկստանը խորացնում են միջուկային էներգետիկ համագործակցությունըՄոսկվան մեղադրում է Էստոնիային՝ Ուկրաինային օդային տարածք տրամադրելու համարԵվրամիությունը խստացնում է ռուսաստանցիներին զբոսաշրջային վիզաների տրամադրումըՄիացյալ Նահանգների հետախուզության ղեկավարը Պուտինին Ամերիկայի բարեկամ չի համարումԼիբիան Ուկրաինայից բացատրություն է պահանջում․ Բենգազիի հարվածները որակվել են որպես պատերազմի հայտարարությունԻրանը սպառնում է հարվածել Եվրոպայում գտնվող ամերիկյան ռազմակայաններինՄերցը հայտարարել է, որ Եվրոպան պատրաստ է բանակցել Ռուսաստանի հետՄիացյալ Նահանգները հետաքննում է Իրանի հնարավոր կապը նավերի դեմ կիբեռհարձակումների հետԼուկաշենկոն խոստովանել է, որ պատրաստ չէ հրաժարվել հեռուստացույցից Ռուսաստանի կորուստները․ 490 հազար զոհ և ամսական մինչև 50 հազար սպանված կամ վիրավորՈւկրաինայի ԶՈւ հարվածների հետևանքով մեկ շաբաթում Ռուսաստանի 65 բնակիչ է զոհվել. Միրոշնիկ Իրանը Միացյալ Նահանգներից 290 միլիարդ դոլարի փոխհատուցում է պահանջումԱվելի քան մեկ միլիարդ դոլար՝ վեց օրում․ «Քրիստիսն» ամփոփել է Նյու Յորքի աճուրդներըԶանգվածային արտաքսում Ռուսաստանից. տասնյակ հազարավոր միգրանտներ են վտարվել Իմ մարմինը չի կարողանում կապ հաստատել ուղեղիս հետ. Բելլա Հադիդը` իր առողջական խնդիրների մասին Նան Գոլդինի նոր ֆիլմի առաջին ցուցադրությունը Լոնդոնի «Հեյվարդ» պատկերասրահում էՊենտագոնը հայտնել է Միացյալ Նահանգներում անօդաչու թռչող սարքերի զգալի թուլացման մասինՎրաստանից զանգվածային արտաքսումները շարունակվում են․ նրանց թվում են նաև ՀՀ-ի քաղաքացիներԱքլորի գլխով պարսկական սափորը Թուրինից հասել է Ուլան ԲատորԿատարցի միջնորդները շարունակում են շփումներն ԱՄՆ-ի և Իրանի միջև. Կատարի ԱԳՆ Թուրքիայում կործանվել է AS-532 ռազմական ուղղաթիռը Առաջին մանկական «Բուքերի» եզրափակչում 8 գիրք է․ հաղթողին կընտրեն նաև երեխաներըՈւկրաինան պատերազմը ոչ մի տեղ չի տեղափոխում. Կիևում արձագանքել են Լիբիայի պահանջին՝ բացատրելու ռուսական նավի վրա հարձակումը «Հայաքվե»-ն մերժում է իշխանության սահմանադրական նախագիծը և հայտարարում ընդդիմադիր համախմբման մասինՍտամբուլի արվարձանում մեկ օր շարունակ առյուծ էին որոնում, սակայն իշխանությունները հայտնել են, որ այն գոյություն չունի Բացվել է Ռոնալդուի ամենաբարձր արձանով թանգարանը Վանաձորում այսօր վրшերթի ենթարկված 8–ամյա երեխայի վիճակը ծայրահեղ ծանր էԼոնդոնում նարինջների արկղերում գրեթե 900 կգ կոկաին են առգրավել Միջազգային «Էմմի»․ ֆրանսիական «Կարեմը» ճանաչվել է լավագույն դրամատիկ սերիալ«Էվկլիդը» գտել է մինչ այժմ հայտնի ամենահեռավոր քվազարըԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի
Ամենադիտված