Ստեղծել բիզնես-ռեգիստր. Արդարադատության նախարարի առաջարկը
Քաղաքական
ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն առաջարկում է ստեղծել բիզնես-ռեգիստր: Նա կառավարության նիստի ժամանակ նշեց, որ առաջարկությունը բխում է կառավարության ծրագրից և ներկայում լիցենզիայի և ծանուցումների վերաբերյալ վարում է թղթային գրանցամատյան:
«Նպատակն է ունենալ էլեկտրոնային գրանցամատյան և մեկ միասնական էլետրոնային գրանցամատյանից տրամադրել տեղեկություններ»,- ասաց նա:
Անդրադառնալով տուրքերին և վճարներին, Հարությունյանը նշեց, որ ներկայում նման տեղեկատվություն թղթային գրանցամատյանից տրամադրելը բազային տուրքի եռապատիկի չափով ենթադրում է տուրքի վճարում. «Առաջարկվում է պահպանել դա, եթե անձը պահանջում է թղթային եղանակով, իսկ եթե պահանջում է էլեկտրոնային եղանակով, ապա նախատեսել նվազագույն տուրքի չափով վճարում: Եթե անձը պահանջում է իր կամ ուրիշի վերաբերյալ տեղեկություններ սահմանափակ ծավալով, այսինքն՝ ո՞ւմ կողմից է տրված լիցենզիան, ո՞ւմ է տրված, գործո՞ւմ է լիցենզիան, թե՝ ոչ, ապա դա տրամադրել անվճար, եթե պահանջում է շատ ավելի մեծ տեղեկատվություն, այսինքն՝ պատմություն և այլն, այսինքն դա անհրաժեշտ չէ սովորական գույքային շրջանառության համար, այլ պահանջում է իրավաբանական, դատական պրոցեսներ սկսելու համար, ապա նման դեպքում պահանջվում է վճարի գանձում՝ 1000 դրամի չափով»:
Նախարարն ընդգծեց՝ նախատեսվելու է նաև, որ օրենքով կառավարությունը կսահմանի այն պետական մարմինների ցանկը, ում այդ տեղեկությունները կտրամադրվի անվճար:


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը