Գնում-գնում գլուխը խփում է պատին, ընկնում գետը. Մարգարիտ Եսայան Կոտայքի մարզում թեժ իրավիճակ է. ովքեր կլինեն նոր համայնքապետերը. «Ժողովուրդ» Ինչ է սպասվում օգոստոսի 2-ին. կիրակի օրը կընտրեն ԱԺ նախագահ. «Ժողովուրդ» 240 միլիոն դրամ՝ ՄԱԶԾ-ին. ոչ թե ՄԱԿ-ն է ֆինանսավորում ԱԺ-ին, այլ ԱԺ-ն՝ ՄԱԿ-ի ծրագիրը. ՔՊ սեմինարների հետքերով. «Ժողովուրդ» Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Բազմաթիվ հասցեներում այսօր լույս չի լինի Հուլիսի 28-ին և 29-ին լույս չի լինելու Հուլիսի 28-ին, 30-ին, 31-ին, օգոստոսի 4-ին գազ չի լինելու մի շարք հասցեներում 241 օր տիեզերքում․ NASA-ի և «Ռոսկոսմոսի» անձնակազմը վերադարձել է Երկիր Իրանն ու Օմանը քննարկում են Հորմուզի նեղուցով ևս մեկ միջանցք բացելու հարցը. Bloomberg ՀԱՊԿ-ի մասնակցությունը Ղարաբաղյան հակամարտությանը հնարավոր չէր. ՌԴ ԱԳՆ Ոչ ոք ինձ չի ասելու՝ մենք ինչ պետք է վաճառենք կամ չվաճառենք. Թրամփ 

Շիրակի պետհամալսարանի ռեկտորի ընդունելության կոռուպցիոն սխեմաները

Բլոգոսֆերա

Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Մեկ տարի առաջ Շիրակի պետհամալսարանի ռեկտոր նշանակվեց մեկը՝ Սահակ Մինասյանը, ով բացարձակ չի պատկերացնում ինչ բան է բարձրագույն կրթությունը, սակայն շատ լավ պատկերացում ունի մեծ գումարներ աշխատելուց...Մեկ տարվա մեջ սույն անձը ոչ միայն անիմաստ և ոչ նպատակային շինարարությունների միջոցով փոշիացրեց ժառանգած 500 միլիոն դրամից ավել գումարը, այլև, ապօրինի որոշումներ ընդունելով, փորձեր կատարեց պրոֆեսորադասախոսական անձնակազմի հաշվին հարստանալ՝ներդնելով Հայաստանում գոյություն չունեցող ինտեգրված ուսուցումը,թերբեռնված կուրսերի լսարանային ժամերն էլ կրճատելով 50%-ով:

Նպատակը՝դասախոսին չվճարելն էր: Ասում են,որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Մինասյանին ռեկտոր է նշանակել նաև պայմանով, որ նա Շիրակի Մայր ԲՈՒՀ-ը օրինակելի էր դարձնելու՝ ձերբազատվելով նաև կաշառակերությունից: Գյումրիում ով իմացավ այս վարկածը, ամենամեղմ արձագանքը՝ քմծիծաղն էր:

Իսկ թե ինչպես է ռեկտոր Մինասյանը պայքարում կաշառակերության և հովանավորչության դեմ,կարելի է օրինակ բերել այս տարվա բակալավրիատի և մագիստրատուրայի ընդունելությունները...Դրանք վերլուծելիս կարելի է 100%-ով փաստել, որ ռեկտոր Մինասյանին հաջողվել է ԲՈՒՀ-ում ներդնել յուրօրինակ կոռուպցիոն մի համակարգ:

Այս տարի բակալավրիատի 71 անվճար տեղերից 30-ը հատկացվել է այն մասնագիտություններին,որոնց քննությունները անցկացվում են բուն համալսարանում (գրավոր,բանավոր և մասնագիտական քննությունների մասին է խոսքը): Զավեշտն այն է,որ Տարրական մանկավարժություն և մեթոդիկա,Երաժշտական կրթություն, Հոգեբանություն, Իրավագիտություն,Դեղագործական քիմիա, Լրագրություն մասնագիտություններին ոչ մի պետպատվերի տեղեր չի հատկացվել

1-3 պետպատվերների տեղեր է հատկացվել շատ այլ բաժինների,որոնք նախկինում ավելի շատ պետպատվերի տեղեր են ունեցել: Սակայն զարմանալիորեն պարոն Մինասյանն առատաձեռն է գտնվել ներբուհական քննությունների միջոցով ընդունվող բաժիններին՝Ֆիզիկական դաստիարակություն և սպորտային մարզումներ՝7 տեղ, Նախնական զինվորական պատրաստություն՝7 տեղ,Դիզայն՝4 տեղ,Համակարգչային գրաֆիկա՝4 տեղ,Դեկորատիվ կիրառական արվեստ՝4 տեղ:

Պարոն Մինասյանի առատաձեռնությունն այս բաժինների նկատմամբ բացատրվում է նրանով,որ հենց նա է կազմակերպում այս մասնագիտությունների ընդունելության քննությունները: Ընդունելության արդյունքում պարզվեց,որ Դիզայն և Կիրառական արվեստ բաժնում ընդունված 16 ուսանողներից 12-ը սովորում են պետպատվերով:

Հետաքրիր է,որևէ մեկն ուսումնասիրել է շուկայի պահանջարկը, թե արդյոք Շիրակի մարզին այդքան դիզայներներ և նկարիչներ անհրաժեշտ ե՞ն: Այնպիսի տպավորություն է, որ ռեկտոր Մինասյանը Շիրակի պետհամալսարանը «Կոկո Շանելների» և «Սալվադոր Դալիների» դարբնոց է դարձնելու:

Կոռուպցիայի և հովանավորչության «հոտ» է գալիս այս տարվա մագիստրատուրայի ընդունելության արդյունքներն ուսումնասիրելուց ևս: Միայն մեկ օրինակ. ՆԶՊ-ին հատկացվել է 8 պետպատվերի տեղ,իսկ իրավագիտությանը՝0,այն դեպքում,երբ այդ բաժինն ընդունվածների թիվը երկու տասնյակից ավել է:  Հարց է առաջանում՝ինչու Պարոն Մինասյանը բնավ էլ «մարշալ Բաղրամյայններ» և «ծովակալ Իսակովներ» պատրաստելու նպատակ չունի:

Պատասխանը շատ պարզ է...ՆԶՊ-ին հատկացված 8 տեղերից 2-ը տարկետման իրավունքով են: Ընդունվողներից մեկը՝տղա, ամենացածր միավորով պետպատվեր անցածներից է: Այսինքն`այդ 8-ը տեղը հատուկ է տրամադրվել, որպեսզի հենց այդ տղային ընդունեն մագիստարտուրա տարկետման իրավունքով:

Այլ մասնագիտությունների պարագայում ռեկտոր Մինասյանը այդքան առատաձեռն չի գտնվել: Այս ամենից կարելի է եզրակացնել,որ կոռուպցիայի դեմ պայքարի մասին խոսելն ավելորդ է...Թվերը և փաստերն ապացուցում են հակառակը:

Ինչ վերաբերում է մագիստրատուրայի ընդունելության բազային հենքին, ապա այս հանգամանքը ռեկտորին բացարձակապես չի հետաքրքրքում. նրան ինչ, որ բակալավրի շրջանավարտը, օրինակ քիմիա մասնագիտությամբ, ընդունվում է մագիստրատուրա այնպիսի մասնագիտությամբ, որտեղ կապը բակալավրի շրջանավարտի որակավորման հետ 100 %-ով համադրելի չէ...Փաստորեն` ռեկտորի միջամտությամբ և հետագա հովանավորությամբ մագիստրատուրա ընդունվածների գերիշխող մասը երկու տարում ձեռք են բերում մագիստրոսի որակավորում` կրթության որակը դարձնելով զրո:
Փոքր քաղաքում ամեն ինչ իմացվում է շատ արագ, իսկ համապատասխան կառույցները քաղաքում քնած են:

Հ. Գ. Տեղին է նշել, որ 2017 թվականի ապրիլի 20-ի Կառավարության նիստին (տե´ս 
https://www.youtube.com/watch?v=DZ7SCK8AbFw ), երբ ԿԳ փոխնախարար Մանուկ Մկրտչյանը կառավարության հաստատմանն էր ներկայացնում բուհերի անվճար տեղերը, վարչապետ Կարեն Կարապետյանի հարցին, թե ի՞նչ վերլուծություն եք արել անվճար տեղերի նման քանակ ներկայացնելու համար, փոխնախարարը չկարողացավ պատասխանել: Վարչապետը լավ էր հասկանում, որ սոսկ թվերով բուհերի համար անվճար տեղեր ունենալը հղի է կոռուպցիոն ռիսկերով:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Գնում-գնում գլուխը խփում է պատին, ընկնում գետը. Մարգարիտ ԵսայանԿոտայքի մարզում թեժ իրավիճակ է. ովքեր կլինեն նոր համայնքապետերը. «Ժողովուրդ»Ինչ է սպասվում օգոստոսի 2-ին. կիրակի օրը կընտրեն ԱԺ նախագահ. «Ժողովուրդ»240 միլիոն դրամ՝ ՄԱԶԾ-ին. ոչ թե ՄԱԿ-ն է ֆինանսավորում ԱԺ-ին, այլ ԱԺ-ն՝ ՄԱԿ-ի ծրագիրը. ՔՊ սեմինարների հետքերով. «Ժողովուրդ»Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԲազմաթիվ հասցեներում այսօր լույս չի լինիՀուլիսի 28-ին և 29-ին լույս չի լինելու Հուլիսի 28-ին, 30-ին, 31-ին, օգոստոսի 4-ին գազ չի լինելու մի շարք հասցեներում 241 օր տիեզերքում․ NASA-ի և «Ռոսկոսմոսի» անձնակազմը վերադարձել է Երկիր Իրանն ու Օմանը քննարկում են Հորմուզի նեղուցով ևս մեկ միջանցք բացելու հարցը. Bloomberg ՀԱՊԿ-ի մասնակցությունը Ղարաբաղյան հակամարտությանը հնարավոր չէր. ՌԴ ԱԳՆ Ոչ ոք ինձ չի ասելու՝ մենք ինչ պետք է վաճառենք կամ չվաճառենք. Թրամփ Մենք կօգտագործենք Իրանի սառեցված միջոցները. Դոնալդ Թրամփ Ավո Ադամյանի նոր հեռուստանախագիծը շուտով՝ USArmenia հեռուստաալիքով (Լուսանկարներ) Մորը գրտնակով սպшնած 20-ամյա տղան կտեղափոխվի հոգեբուժարան Porsche-ն ևս 5000 աշխատատեղ կկրճատի Ֆրանսիան հայտարարել է, որ աշխարհն այլևս լսում ԱՄՆ-ին Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը հանդիպել է Զելենսկու հետ և նրան 100%-անոց աջակցություն հայտնել Վրաստանը 618 հազար դոլարի եգիպտացորեն է արտահանել Հայաստան Խաչիկ Խաչատրյանը սփոփիչ գոտեմարտ կանցկացնի․ ըմբշամարտի Մ17 ԱԱ Որքան հանքային ջուր է Հայաստանն արտահանել Վրաստան. մանրամասներ Պետք է դադարել ամեն ինչի մեղքը ընդդիմության վրա բարդել. պատասխանատուն իշխանությունն է․ խուդոյան (տեսանյութ) Ավտոմեքենայի և հեծանիվի բախում՝ Կոտայքի մարզում Իրանն իրավունք չունի իրեն զոհ ներկայացնելու. Ուկրաինայի ԱԳՆ 41-ամյա տղամարդ է ձերբակալվել ապօրինի զենք պահելու կասկածանքով (տեսանյութ)Ոչնչացվել է հայկական ծագման վարդերի խոշոր խմբաքանակ. «Ռոսսելխոզնադզոր» Պեսկովը՝ Հայաստանի վարչապետի հետ Պուտինի զրույցի մասինԱղջի, բան էիր խոսք տվել հայերին, ի՞նչ եղավ (տեսանյութ) Պուտինը Փաշինյանին հայտնել է ԵԱՏՄ-ի հարցով հանրաքվեի շուտափույթ անցկացման անհրաժեշտության մասին. Կրեմլ Պուտինը կրկին ավելացնում է Ռուսաստանի բանակի թվաքանակը Կրիշտիանու Ռոնալդուն նոր դերում․ ֆուտբոլային աստղը կնկարահանվի սերիալումԿրեմլը հայտարարել է Պուտինի սպասվող կարևոր հեռախոսազրույցի մասինՊուտինը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները «ռեկորդային, բայց անարդյունավետ» ենՔաղաքագետը կանխատեսել է Իրանի հնարավոր պատասխանը Կասպից ծովում տեղի ունեցած հարձակմանըՆիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետՄոսկվայից կոչով դիմել են ԱՄՆ-ին ՌԴ-ն արժանապատվորեն է անցնում ներկայիս պատմական փուլը. Պուտին.Հայ գերիի փաստաբանը դիմել է Ալիևին (տեեսանյութ) Էլբրուսում հայտնաբերվել են զոհված լեռնագնացների մարմինները27 ժամ ջուր չի լինի. Հասցեներ Ոչ սթափ վարորդներ, առանց իրավունքի երթևեկողներ․ պարեկները խախտումների նոր վիճակագրություն են ներկայացրելՌուսաստանում հյուրանոցային շուկան թուլանում է․ փակվածների թիվն աճել էՂազախստանի էներգետիկայի նախարարությունը հայտարարել է՝ ԿՏԿ-ն վերսկսել է նավթի ընդունումն ու արտահանումըՎրաստանում սողանքից տներ են վնասվել, կառավարությունը աղետից տուժած 10 ընտանիքի կփոխհատուցի Հրդեհ՝ Երևանում․ Մուշավան թաղամասում հրշեջները ժամեր շարունակ պայքարում են կրակի դեմ«Ե՛վ ծիծաղելի է, և՛ տխուր». Զախարովան՝ Ճապոնիայում միջուկային զենքի քննարկման մասին Նվազել են հրազենի գործադրմամբ կատարված, ինչպես նաև առանձնապես ծանր և ծանր հանցագործությունները․ՆԳՆՖրանսիայի դեսպանին կանչել են Իրանի արտաքին գործերի նախարարություն Երևանի ավագանու կազմում փոփոխություններ են․ ԿԸՀ-ն մանդատներ է տրամադրել նոր անդամներինTWZ․ Ուկրաինան առաջին անգամ կիրառել է Ruta Block 1 թևավոր հրթիռները Ռուսաստանի դեմԶելենսկին մեկնաբանել է Իրանի հետ հարաբերությունների սրումը
Ամենադիտված