Անգլիայի առաջնության ամսվա լավագույն ֆուտբոլիստը
Սպորտ
«Տոտենհեմ»-ի հարձակվող Հարի Քեյնը ճանաչվել է Պրեմիեր լիգայի սեպտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ: Այս մասին տեղեկացնում է լիգայի կայքը:
Ֆուտբոլիստը սեպտեմբերին տեղի ունեցած 4 խաղում դարձել է 6 գոլի հեղինակ: Քեյնը այս միցանակին արժանացավ 5-րդ անգամ և հավասարվեց Ուեյն Ռունիին ու Ռոբին Վան Պերսիին:
Այս միցանակին ամենաշատն արժանացել է Սթիվեն Ջերարդը:
Ամսվա լավագույն ֆուտբոլիստի կոչման համար Քեյնը պայքարում էր Սերխիո Ագուերոյի («Մանչեսթեր Սիթի»), Քևին Դե Բրույնեի («Մանչեսթեր Սիթի»), Պասկալ Գրոսի («Բրայթոն ), Ջամալ Լասելսի («Նյուքասլ»), Ռոմելու Լուկակուի («Մանչեսթեր Յունայթեդ») և Ալվարո Մորատայի («Չելսի») հետ:


















































Ամենադիտված
«Խոպան գնալուց առաջ գնացել էին աներոջ տուն՝ հաջող անելու». մանրամասներ վթարից մահացած ընտանիքի մասին