Ազգային հավաքական հրավիրվելու փաստը մեծ մոտիվացիա է. Գեղամ Ղադիմյան
Սպորտ
Հայաստանի հավաքականի և «Վորսկլա»-ի ֆուտբոլիստ Գեղամ Ղադիմյանն անդրադարձել է Ուկրաինայի առաջնության 12-րդ տուրում Դոնեցկի «Շախտյոր»-ի դեմ կայանալիք խաղին:
«Պատրաստվում ենք, իմանալով, թե որքան ծանր խաղ է մեզ սպասվում: Կխաղանք մեր խաղը և կպայքարենք մինչև վերջ: Ես և տղաներից մի քանիսը, ովքեր հրավիրվել էին ազգային հավաքականներ, իհարկե չենք հասցրել հանգստանալ, բայց մենք չենք դժգոհում, որովհետև ազգային հավաքական հրավիրվելու փաստը մեծ մոտիվացիա է, երբ վերադառնում ես ակումբ: Չեմ կարող հիմա կախատեսել՝ ինչպես կդասավորվի մեր խաղը»,-Ղադիմյանի խոսքը մեջբերում է ua-football.com-ը:
Նշենք, որ թիմերի միջև հանդիպումը կայանալու է այսօր:


















































Ամենադիտված
«Խոպան գնալուց առաջ գնացել էին աներոջ տուն՝ հաջող անելու». մանրամասներ վթարից մահացած ընտանիքի մասին