Ուկրաինայի հզոր հարվածից կանգ է առել Ռուսաստանի խոշոր նավթավերամշակման գործարանը Մոսկվան կանչել է Էստոնիայի դիվանագետին․ ռուս-էստոնական սահմանին նոր ճգնաժամ է Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ փակ է լինելու Արարատի մարզի Արևշատ-Դիտակ ճանապարհը Մեդվեդևը խոսել է կանխարգելիչ միջուկային հարվածից․ պայմանը կապված է Ուկրաինայի հետ Չինաստանում լրտեսական սկանդալ․ 100-ից ավելի գաղտնի հաղորդում և մահապատժի դատավճիռ Ջորջ Վաշինգտոնի մազափունջն աճուրդում վաճառվել է 4 հազար դոլարով Էդուարդ Բաբայանն արձակուրդում է. առաջիկա օրերին հանդիպումներ կանցկացնի Աբովյանի բոլոր բնակավայրերում Կրեմլը նոր սպառնալիք է հնչեցրել․ ռուսական միլիարդների բռնագրավումը հետևանքներ կունենա Tesla-ն թարմացրել է ինքնավար վարման համակարգը․ նոր հնարավորությունները համեմատում են GTA VI-ի հետ Ռումինիայի սահմանին օդային տագնապ․ իսպանական կործանիչներ և ուղղաթիռներ են օդ բարձրացել Սա կլինի Երրորդ համաշխարհային պատերազմը․ Մարին Լը Պենը զգուշացրել է ՆԱՏՕ-ին Ջենսեն Հուանգը վերականգնվել է Nvidia-ի ղեկավարի պաշտոնում 

«Փոխգործակցություն-2017». զորավարժության եզրափակիչ փուլում խաղարկվեցին մարտական գործողությունների սցենարներ

Հայաստան

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության օպերատիվ արձագանքման ուժերը և հայ-ռուսական միացյալ զորախմբի ստորաբաժանումները «Փոխգործակցություն-2017» զորավարժությունների շրջանակներում հաջողությամբ կատարեցին իրենց առջև դրված խնդիրները` իրականացնելով պայմանական հակառակորդի դիվերսիոն խմբի ոչնչացման մարտական օպերացիա: Հոկտեմբերի 13-ին «Բաղրամյան» զորավարժարանում տեղի ունեցավ «Փոխգործակցություն-2017» զորավարժությունների եզրափակիչ փուլը: Զորավարժության եզրափակիչ փուլին և փակման հանդիսավոր արարողությանը մասնակցում էին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, Հայաստանի, Բելառուսի և Ղազախստանի զինված ուժերի գլխավոր շտաբերի պետերը, ՀԱՊԿ միացյալ ուշերի շտաբի ղեկավար Անատոլի Սիդորովը, ՌԴ ԶՈՒ Հարավային ռազմական օկրուգի հրամանատար, զորավարժությունների ղեկավար Ալեքսանդր Դվորնիկովը: Զորավարժության ընթացքը դիտարկում էին ՀՀ-ում հավատարմագրված ռազմական դիվանագիտական ներկայացուցչությունների, միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Զորավարժության ընթացքում ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման ուժերը և հայ-ռուսական միացյալ զորախմբի ստորաբաժանումները փորձարկեցին անօրինական զինված խմբավորման դեմ մարտական գործողությունների տակտիկան: Գործողությանը մասնակցում էին մոտոհրաձգային, հրետանային, օդադեսանտային զորքերը: Նրանց հետ համատեղ գործում էին ուղղաթիռներ և ինքնաթիռներ, ազգային գվարդիաների ստորաբաժանումներ, ինչպես նաև ոստիկանության և արտակարգ իրավիճակների նախարարության ստորաբաժանումներ: Զորավարժությանը մասնակցեցին նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները` կատարելով հումանիտար օգնություն ցուցաբերելու առաջադրանք:

ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման ուժերը և հայ-ռուսական միացյալ զորախմբի ստորաբաժանումները խաղարկեցին պետական սահմանի պահպանության, հակառակորդի հետախուզական դիվերսիոն խմբի ոչնչացման, պատանդներին ազատ արձակելու, գրոհայինների պատրաստման համար նախատեսված ճամբարների ոչնչացման սցենարներ:

ՀԱՊԿ միացյալ ուժերի շտաբի ղեկավար Անատոլի Սիդորովը լրագրողների հետ զրույցում ընդգծեց, որ ավարտվեց այս տարի անցկացվող «Մարտական եղբայրություն-2017» խորագիրը կրող զորավարժությունների հերթական փուլը. ««Բաղրամյան» զորավարժարանում միասին գործեցին ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման ուժերը և հայ-ռուսական միացյալ զորախումբը: Դուք տեսաք, որ արդյունավետ համագործակցում էին ոչ միայն ռազմական ուժերը, այլ նաև ոստիկանության և արտակարգ իրավիճակների նախարարության ստորաբաժանումները: Մենք հաջողությամբ կատարեցինք առաջադրված խնդիրները: Առջևում ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի մասնակցությամբ զորավարժություններն են, որոնք կանցկացվեն Ղազախստանում, որից հետո մենք կամփոփենք զորավարժությունների ընդհանուր արդյունքները, վեր կհանենք թերությունները: Կարծում եմ, որ կլինեն որոշումներ, որպեսզի ՀԱՊԿ արագ արձագանքման համակարգն ավելի արդյունավետ լինի»,- եզրափակեց Սիդորովը:

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդգծեց, որ շատ գոհ են զորավարժությունների արդյունքներից: «Շատ կարևոր զորավարժություններ էին, իսկ այս տարվա առանձնահատկությունն այն է, որ բոլոր զորավարժությունները փոխկապակցված են միասնական սցենարով: Դա թույլ է տալիս ՀԱՊԿ անդամ բոլոր երկրների զինված ուժերին ներդաշնակեցնել և առկա խնդիրների միասնական լուծումներ գտնել: Այս զորավարժություններին մասնակցում էին ՀԱՊԿ անդամ բոլոր երկրների զինված ուժերը` բավականին պատկառելի անձնակազմով: Ընդհանուր առմամբ մասնակցել է 2500 մարդ` զինված ուժերի բոլոր ստորաբաժանումները, ինչպես նաև ոստիկանության և արտակարգ իրավիճակների նախարարության ուժերը: Առաջին անգամ զորավարժություններին մասնակցեց նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեն, որը նման իրավիճակներում շատ կարևոր առաքելություն ունի իրականացնելու»,- ընդգծեց նախարարը:

Վիգեն Սարգսյանը զորավարժությունները կարևորում է նաև մասնակիցների միջև շփման, ՀԱՊԿ անդամ երկրների պատմությանը ծանոթանալու տեսանկյունից: «Ինձ համար շատ ուրախալի է, որ ծրագրում նախատեսված էր հատուկ միջոցառում, որի շնորհիվ այլ երկրներից ժամանած զինծառայողները հնարավորություն ստացան ծանոթանալ Հայաստանի պատմությանն ու տեսարժան վայրերին»,- ասաց Սարգսյանը:

Հայաստանը շարունակելու է գործընկեր երկրների հետ ՀԱՊԿ շրջանակներում փոխգործակցությունը: Վիգեն Սարգսյանն ընդգծեց, որ ՀԱՊԿ շրջանակներում փոխգործակցությունը Հայաստանի անվտանգության համակարգի կարևորագույն բաղադրիչներից է: «Մենք միշտ հանդես ենք եկել որպես  այդ փոխգործակցությունն առաջ մղող և դրա մեջ լրացուցիչ բովանդակություն ներդնող պետություն: Կարծում եմ, որ դա ուղղակիորեն բխում է ոչ միայն մեր միջազգային պարտավորություններից, այլ նաև` անվտանգային խնդիրներից»,- եզրափակեց Վիգեն Սարգսյանը:

Զորավարժության կրակային փուլի ավարտից հետո տեղի ունեցավ փակման հանդիսավոր միջոցառում, որի շրջանակներում կայացավ  աչքի ընկած զինծառայողներ ու սպաների պարգևատրման արարողություն:

  

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բելգիայի վարչապետը հանդիպել է Ֆիլիպ թագավորի հետ՝ բյուջեի շուրջ բանակցությունների ձախողումից հետոՆիդեռլանդներում հասարակական տրանսպորտի աշխատողները գործադուլ են սկսելՏաջիկստանը ՄԱԿ-ին ծանուցել է Միջազգային քրեական դատարանից դուրս գալու մասինԳերմանիայի հարյուրավոր դպրոցներ պայթյունի սպառնալիքով նամակներ են ստացելԿիևը պատրաստ է ռուս-ուկրաինական հակամարտության հարցով քառակողմ հանդիպմանը․ Զելենսկի Բելգիացիների թագավորը չորրորդ անգամ չի ընդունել վարչապետի հրաժարականը Կիևի մարզում ռուսական հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է առնվազն 15-իԹրամփը կարծում է, որ Իրանը ոգևորված է ԱՄՆ միջանկյալ ընտրություններում դեմոկրատների հաղթանակովNvidia-ն դուրս է մնացել խոշորագույն ընկերությունների եռյակից՝ կապիտալիզացիայի 14% անկումից հետոՈւկրաինան տարեսկզբից ի վեր 7-րդ անգամ գրոհել է Պերմի երկրամասի ռուսական խոշորագույն ՆՎԳ-ներից մեկըԲոլսոնարուի մոտ աղիքային սուր անանցանելիություն է ախտորոշվել․ նա վերակենդանացման բաժանմունքում էՈւկրաինայի հզոր հարվածից կանգ է առել Ռուսաստանի խոշոր նավթավերամշակման գործարանըՄոսկվան կանչել է Էստոնիայի դիվանագետին․ ռուս-էստոնական սահմանին նոր ճգնաժամ էՀիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ փակ է լինելու Արարատի մարզի Արևշատ-Դիտակ ճանապարհըՄեդվեդևը խոսել է կանխարգելիչ միջուկային հարվածից․ պայմանը կապված է Ուկրաինայի հետՉինաստանում լրտեսական սկանդալ․ 100-ից ավելի գաղտնի հաղորդում և մահապատժի դատավճիռՋորջ Վաշինգտոնի մազափունջն աճուրդում վաճառվել է 4 հազար դոլարովԷդուարդ Բաբայանն արձակուրդում է. առաջիկա օրերին հանդիպումներ կանցկացնի Աբովյանի բոլոր բնակավայրերումԿրեմլը նոր սպառնալիք է հնչեցրել․ ռուսական միլիարդների բռնագրավումը հետևանքներ կունենաTesla-ն թարմացրել է ինքնավար վարման համակարգը․ նոր հնարավորությունները համեմատում են GTA VI-ի հետՌումինիայի սահմանին օդային տագնապ․ իսպանական կործանիչներ և ուղղաթիռներ են օդ բարձրացելՍա կլինի Երրորդ համաշխարհային պատերազմը․ Մարին Լը Պենը զգուշացրել է ՆԱՏՕ-ինՋենսեն Հուանգը վերականգնվել է Nvidia-ի ղեկավարի պաշտոնումԻրանը պատրաստվում է միջուկային կտրուկ քայլի․ խորհրդարանում օրինագծերն արդեն պատրաստ ենՊուտինը համաձայնե՞լ է Ուկրաինայի համար ՆԱՏՕ-ի մոդելով անվտանգության երաշխիքներինԹրամփին մարտահրավեր Կոնգրեսից․ դեմոկրատները միլիարդներ են նախատեսում Ուկրաինայի համար«Բեթմոբիլը» կարող է աճուրդում ռեկորդ սահմանելՀունգարիայում նոր պայքար ռուսական նավթի ու գազի համար․ ընդդիմությունը դիմադրում էՄիջուկային սպառնալիք տիեզերքից․ Ռուսաստանը պատրաստվում է նոր զենք արձակե՞լԿարմիր և երկու սպիտակ թզուկներ․ հայտնաբերվել է հազվագյուտ աստղային համակարգՈւթ տարվա ճանապարհից հետո BepiColombo-ն հասել է Մերկուրի Կանադայում 1,8 միլիոնից ավելի մարդ ամեն օր կանեփ է օգտագործումՄակրոնը 350 միլիոն եվրո է հատկացնում քաղաքացիական ավիացիայի հետազոտություններինԱՀԿ-ի ղեկավար ընտրվելու դեպքում Թամամյանը խոստանում է այցելել ԱՄՆ և ԱրգենտինաՄեդվեդևը նշել է այն պայմանները, որոնց դեպքում Պուտինը պարտավոր է միջուկային զենք կիրառելՇերեմետևոյում ձերբակալել են ամենատարեց օրենքով գողերից մեկին՝ 80-ամյա ՎալտերինԷբոլայի բռնկումը Կոնգոյում․ Բունիայի գերեզմանատները հուշում են ավելի մեծ կորուստների մասինԳերմանիայում 24-ժամյա գործադուլները հարվածել են Mercedes-ի և BMW-ի գործարաններին Խոլեստերինն իջեցնող դեղը նվազեցրել է սրտանոթային ծանր բարդությունների ռիսկըԿարո՞ղ է արհեստական բանականությունն ավելի վաղ հայտնաբերել կրծքագեղձի քաղցկեղը«Coca-Cola»-ին առնչվող ընկերությանը սպառնում է ավելի քան 2 միլիարդ եվրոյի տուգանք Ալցհայմերի հիվանդությամբ տառապող տարեց բրազիլացին 11 օր մոլորված թափառել է Ամազոնի ջունգլիներումԻրանում ԱՄՆ-ի հետ համաձայնության գալու պայման են նշել բոլոր ճակատներում պատերազմի դադարեցումը Քարի լիճ տանող ավտոճանապարհը փակ էԲրիտանիայի ոստիկանությունը կորցրել է սեռական հանցագործությունների համար դատապարտված շուրջ հազար անձի հետքըԴանիան առաջարկում է դպրոցներում արգելել հեռախոսները՝ նաև դասամիջոցներինԿոնգոյում էբոլայով հիվանդության դեպքերը գերազանցել են 11700-ը Ֆրանսիայի պարտքը՝ ՀՆԱ-ի 119%․ Մակրոնը քննարկում է բյուջեի «ոսկե կանոնը»Տաջիկստանը պաշտոնապես ծանուցել է ՄԱԿ-ին Միջազգային քրեական դատարանից դուրս գալու մասինԳերմանական լրատվամիջոցներ․ Ռուսաստանը կարող է միջուկային զենք ուղարկել ուղեծիր
Ամենադիտված