Իլյումժինովը զրկվել է ՖԻԴԵ-ի նախագահի լիազորություններից
Սպորտ
Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) գործադիր կոմիտեն հանձնել է կազմակերպության նախագահի՝ Կիրսան Իլյումժինովի լիազորությունները ՖԻԴԵ-ի փոխնախագահին՝ Գեորգիոս Մակրոպուլոսին: Այս մասին տեղեկացնում է կազմակերպության պաշտոնական «Թվիթերը»: Այս որոշումը ընդունվել է միաձայն:
Իլյումժինովը ՖԻԴԵ-ն գլխավորում էր 1995 թվականից: Ապրիլին նա հայտարարել է, որ պատրաստվում է մասնակցել 2018թ-ին կայանալիք ֆեդերացիայի նախագահական ընտրություններին:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն