Սամբոյի աշխարհի պատանեկան առաջնության առաջին օրը Հայաստանի հավաքականը երեք մեդալ է նվաճել
Սպորտ
երբիայի Նովի-Սադ քաղաքի «Spens Arena» մարզապալատում անցկացվող սամբոյի պատանիների և աղջիկների աշխարհի առաջնության մրցումային առաջին օրը Հայաստանի հավաքականը նվաճել է երեք մեդալ:
Այս մասին տեղեկացրին Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից՝ հավելելով. «Բրոնզե մեդալակիրներ դարձան երիտասարդներից Ֆելիքս Դանիելյանը /48կգ/ և Վահագն Չալյանը /82կգ/:
Չափազանց հետաքրքիր էր պատանիների առաջնության 75 կգ քաշային կարգի եզրափակիչը, ուր հանդիպում էին Բորիս Շատվերյանն ու Գեորգի Մարգարյանը: Արդյունքում հաղթեց Հունաստանը:
Հայաստանը ներկայացնող Բորիս Շատվերյանն արժանացավ արծաթե մեդալի:
Հոկտեմբերի 14-ին մրցագորգ կմտնեն պատանիներից Սերգեյ Պողոսյանը՝ 65 կգ, Կարեն Հովհաննիսյանը՝81 կգ, Արման Մանուկյանը՝+87 կգ, Երիտասարդներից՝ Արթուր Մանուկյանը՝ 52 կգ, Գրիգոր Սահակյանը՝ 90 կգ, Գոռ Գյունաշյանը՝ +100 կգ և Անի Տեր-Հարությունյանն /44 կգ/ ու Աննա Մկրտչյանը /+80 կգ/»:


















































Ամենադիտված
«Խոպան գնալուց առաջ գնացել էին աներոջ տուն՝ հաջող անելու». մանրամասներ վթարից մահացած ընտանիքի մասին