Գրան Պրի. տուրի արդյունքները
Սպորտ
Ջերմուկում տեղի ունեցան շախմատի Եվրոպայի պատանեկան «Գրան Պրի» մրցաշարի 9-րդ տուրի պարտիաները:
Տուրի կենտրոնական պարտիայում մրցաշարի միանձնյա առաջատար Կիրիլ Շևչենկոն սպիտակ խաղաքարերով մրցում էր 2-րդ հորիզոնականում ընթացող Շանթ Սարգսյանի հետ: Լարված ընթացք ունեցած պարտիայում Շանթ Սարգսյանն ուներ մեծ առավելություն, սակայն ժամանակի սղության պատճառով չկարողացավ գտնել հաղթանակի տանող ուղին, և պարտիան ավարտվեց հաշտությամբ: 3-րդ հորիզոնականում ընթացող Արամ Հակոբյանը հաղթեց Կիրիլ Շուբինին և միավորներով հավասարվեց 2-րդ հորիզոնականում ընթացող Սարգսյանին:
Մեր երրորդ ներկայացուցիչը՝ Մամիկոն Ղարիբյանը, պարտվեց Բելառուսը ներկայացնող Վյաչեսլավ Զարուբիցկուց: Սերգեյ Լոբանովը հաղթեց 4-րդ հորիզոնականում ընթացող Արսենի Նեստերովին, իսկ Կաչարավա Նիկոլոզը առավելության հասավ աղյուսակը եզրափակող Ստեֆան Պողոսյանին: Պուլտինյավիչիուս Պաուլիուս – Թոր Ֆրեդրիկ Կաասեն պարտիան ավարտվեց հաշտությամբ:
9-րդ տուրից հետո 8 միավորով աղյուսակը շարունակում է վստահորեն գլխավորել Ուկրաինան ներկայացնող Կիրիլ Շևչենկոն: Հայաստանի ներկայացուցիչներ Արամ Հակոբյանը և Շանթ Սարգսյանն իրենց ակտիվում ունեն 7-ական միավոր և կիսում են 2-3-րդ հորիզոնականները:


















































Ամենադիտված
«Խոպան գնալուց առաջ գնացել էին աներոջ տուն՝ հաջող անելու». մանրամասներ վթարից մահացած ընտանիքի մասին