Արթուր Ալեքսանյանը միացել է մասսայական մարզումներին
Սպորտ
ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարության մասսայական մարզումներին միացան նաև Օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը և «Միսս Հայաստան-2017» Լիլի Սարգսյանը:
«Նմանատիպ մասսայական մարզումները շատ եմ կարևորում: Շատ լավ միտք է: Հարկավոր է, որ շաբաթական գոնե երկու անգամ մարզվեն»,- լրագրողների հետ զրույցում ասաց Ալեքսանյանը:
Մարզմանը մասնակցեց նաև «Միսս Հայաստան-2017» Լիլի Սարգսյանն, ով կարևորեց նմանատիպ մարզումները հասարակության համար` փաստելով որ ինքն էլ շաբաթական մի քանի օր տրամադրում է մարզումներին:
Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը վերսկսել է մասսայական անվճար մարզումները, որոնք անցկացվում են Մարզահամերգային համալիրի տարածքում:


















































Ամենադիտված
«Խոպան գնալուց առաջ գնացել էին աներոջ տուն՝ հաջող անելու». մանրամասներ վթարից մահացած ընտանիքի մասին