Եթե չհսկես Մխիթարյանին, նա հեշտությամբ գնդակով կհասնի դարպասի մոտ. Կլոպ
Սպորտ
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է Անգլիայի առաջնության 8-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդ»- հետ հանդիպումը և անդրադարձել է նաև Մխիթարյանին:
«Գոհ եմ «Լիվերպուլ»-ի ելույթից, իսկ «Յունայթեդ»-ի խաղը մեկնաբանելն իմ գործը չէ: Տղաները հիանալի էին պաշտպանվում աշխարհի լավագույն հակահարցակման գիծ ունեցող թիմերից մեկի դեմ: Եթե դու չես հսկում Մխիթարյանին, ապա նա միայնակ՝ գնդակով հեշտությամբ կարող է հասնել դարպասի մոտ: Լուկակուի դեմ նույնպես դժվար է պաշտպանվել, բայց մեզ մոտ ստացվեց: Ունեցանք լավ պահ, և պետք է նշանակվեր նաև 11 մետրանոց, իսկ դա արդեն կլիներ 2:0»:
Հիշեցնենք, որ հանդիպումն ավարտվել է 0:0 հաշվով:


















































Ամենադիտված
«Խոպան գնալուց առաջ գնացել էին աներոջ տուն՝ հաջող անելու». մանրամասներ վթարից մահացած ընտանիքի մասին